Պուտի՞նը Ադրբեջան է գնալու. Հայկական ժամանակ
Հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, հնարավոր է մեկնի Բաքու` երեկ տեղեկացրել են թուրքական ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ: Մինչ այդ նա մեկնելու է Անկարա` մասնակցելու “Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության” նիստին: Ըստ նույն աղբյուրների, նիստի ավարտից հետո Պուտինն ու Էրդողանը, թերեւս, միասին մեկնեն Բաքու` մասնակցելու Տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովին: […]





































