23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանին  ներկայացրեց  “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխությունների փաթեթը եւ հայտարարեց, որ փոփոխությունների ընդունմամբ, Հայաստանի կրթության համակարգում բոլորովին նոր էջ է բացվելու: “Չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է”,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կունենանք երեխայի անհատական տարբերություններից ու ֆիզիկական, առողջական ու մտավոր խնդիրներից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի  բոլորի համար  կրթության  հավասարության իրավունքը։ Արմեն Աշոտյանը նշեց, որ փոփոխությունները հնարավորություն կտան բոլոր երեխաներին ապահովել ոչ միայն կրթություն ստանալու իրավունքով, այլև նրանց հասարակությանը ինտեգրվելու հնարավորություն կընձեռեն:

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է ոչ միայն միջազգային պարտավորություններով, այլեւ ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման,  յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով։

Արմեն Աշոտյանի խոսքով, ԱՊՀ անդամ երկրները դեռեւս “ռիսկ չեն անում” գնալ նման փոփոխությունների: Նախարարի խոսքով, այսօր Հայաստանում գործում է 107 ներառական դպրոց, որոնց թիվը տարեկան 15-ով ավելանում է , սակայն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինի միասնական կրթական միջավայր: Համընդհանուր կրթական համակարգի ձեւավորումը նախատեսվում է ավարտել 2022թ-ին: ԿԳ նախարարը նկատեց, որ նախատեսվող փոփոխություններից հետո, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հատուկ դպրոցներն ամբողջությամբ վերանալ չեն կարող:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ