02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը՝ Դուբայում

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Դուբայում է: Նա հանդիպումներ է ունենում ինչպես  հայաստանյան քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ արտերկրի որոշակի շրջանակների հետ:

Քննարկման թեման նախագահական ընտրություններում Ծառուկյանի առաջադրման հարցն է: ԲՀԿ առաջնորդը, մեր տեղեկություններով, հրաժարվել է առաջադրվել, սակայն նրան ասել են, որ անպատճառ ԲՀԿ-ից մեկը պետք է լինի: Չի բացառվում, որ նա էլ դառնա միասնական թեկնածու:

Henaran.am-ի հարցին ի պատասխան ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Ծառուկյանը արտերկրում է: “Հանդիպումների շրջանակը շատ մեծ է, ուղղվածությունները` տարբեր, եւ կոնկրետ չեկ կարող նշել, թե որ երկրում է նա”,-ասաց Տոնոյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ