Դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, որը կկարողանա համեմատվել ՀՕՄ-ի հետ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) “Ծնողազուրկ երեխաների խնամակալություն” ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը հատվածական […]