03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ջերմաստիճանը կնվազի

 “Դեկտեմբերի 10-ին սպասվում է ջերմաստիճանի անկում, իսկ տեղումները կդադարեն դեկտեմբների 9-ի ցերեկը”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով եղանակային կանխատեսումներից: Ըստ բանախոսի՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը ջերմաստիճանը կնվազի 5,  Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով: Սուրենյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում […]

Հայտնի են “Գրեմմի-2013”-ի թեկնածուները /ֆոտո/

Թեյլոր Սվիֆթը հայտարարել է այն երաժիշտների ցանկը, ովքեր հավակնում են “Գրեմմի-2013“  մրցանակին: Հավակնորդների թվում են Քեթի Փերին, Փինքը, Ռիհաննան, Մերիլին Մենսոնը, “Fun”, “Mumford & Sons”,  “The Black Keys”, “Muse”, “Coldplay” խմբերը, ինչպես նաեւ ռեփեր Ֆրենք Օուշենը: Նախորդ տարվա ֆավորիտը` բրիտանացի երգչուհի Ադելը, ով նախորդ տարի ներկայացված էր 6 անվանակարգում, այս տարի ներկայացված է միայն մեկ` “փոփ […]

Գագոն

Գործադիր մարմնի վերջին նիստից հետո ՀՀԿ շարքերում ոգեւորություն է: Մինչ այդ մասնավորապես ՀՀԿ մարզային կառույցներում անորոշություն էր: “Հիմի էս “Բարգավաճը” կարմիր ա՞, թե՞սեւ” ,  ո՞նց վարվենք էս այլընտրանքի հետ…  Էս կողմ գնանք մերոնք են, էն կողմ գնանք՝ մերոնք են”՝ հայտնի ֆիլմի թեւավոր խոսքն էին մեջբերում հանրապետականները՝ նշելով, թե Ծառուկյանը համ իշխանություն է, համ ընդդիմություն:Մեզանից շատ […]

Համակարգչային լսարան զորամասում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) դեկտեմբերի 7-ին 2-րդ բանակային կորպուսի թիվ N զորամասում բացեց համակարգչային լսարան, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Այս տարի սա արդեն երկրորդ համակարգչային լսարանն է, որ ՀԵՀ-ը նվիրում է զորամասերին։ Առաջին լսարանը բացվել էր սեպտեմբերին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ տեղեկատվական […]

“Թագավորական” խաղի պատճառով բրիտանացի բուժքույրն ինքնասպան է եղել

Լոնդոնյան հիվանդանոցի բուժքրոջը, ով ավստրալացի հաղորդավարների խաղի զոհն էր դարձել, մահացած են գտել: Ոստիկանները կարծում են, որ Ջասինտա Սալդանյան, ով սխալմամբ նպաստել էր  հղի Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին ինֆորմացիայի տարածմանը, ինքնասպան է եղել:  Բուժքրոջ դին գտել են իր տանը` Էդվարդ 7-րդի անվան հիվանդանոցից ոչ հեռու, որտեղ նա աշխատում էր 4 տարի: Հիվանդանոցի […]

Հայրիկյանից լավ թեկնածու չկա

“Ամենամեծ իրավունքը ես ունեմ մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով նախագահական ընտրությունների ու առաջադրվող թեկնածուների մասին: Նրա խոսքով ամենալավ տան տեր կարող է լինել այդ տունը կառուցողը: Հայրիկյանը ավելացրեց, որ մտածում է այս նախադասությունն էլ դարձնել կարգախոս նախագահական ընտրություններում: Նա նաեւ նշեց, թե […]

“Վիա Գրա”-ի հոնորարները ռեկորդ են սահմանել /վիդեո/

”Վիա Գրա” խմբի աղջիկներին աներեւակայելի հոնորար է առաջարկել ամանորյա գիշերվա ելույթի համար խմբի վաղեմի երկրպագու ուկրաինացի օլիգարխը: Այն բանից հետո, երբ խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարեց, որ հունվարի 1-ից խումբը կդադարի գործունեությունը, նրանց հոնորորաներն սկսել են աճել: “Life Showbiz” ընկերությունը, որը վերջերս զբաղվել էր Հռոմում խմբի նախկին անդամ Սանտա Դումոպուլոսի շքեղ հարսանեկան արարողության կազմակերպչական աշխատանքներով, […]

Լեդի Գագան` Մայքլ Ջեքսոնի հետքերով /ֆոտո/

Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան գնել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող 55 իր: Երգչուհին շուրջ 5 մլն դոլար է ծախսել մահացած արքայի իրերի վրա: Այդ կերպ Գագան ցանկացել է հիշատակել եւ հարգանքի տուրք մատուցել հանգուցյալ երգչին: Նա խոստացել է,  որ  բոլոր ձեռք բերված իրերը հատուկ ապաստարանում կպահվեն, որտեղ նրանց մասին հոգ կտանեն պրոֆեսիոնալները: Գագան բազմիցս խոստովանել […]

Մուկուչյանը հայտարարեց նախագահի ընտրության օրը /վիդեո/

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ:Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը կկայանա 2013 թվականի փետրվարի 18-ին: Ըստ Ընտրական օրենսգրքի, Նախագահի ընտրությունների քվերակության օրը  հայտարարվում է ոչ աշխատանքային: Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը տեսանյութում: 

Մարինան կապ չունի, փողը տվողը Վարդանյանն ա …

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի ընտրողները իներցիայով դեռ գիտեն, թե իրենց պատգամավորը Միքայել Վարդանյանն է: Օրերս մի հանդիպմանը, նոյեմբերյանցիները սկսեցին գովաբանել իրենց պատգամավորին: “Դե, ցանկացած հարցով օգնում է դեպուտատը: Հենց նեղվում ենք՝ վազում ենք Միքայել Վարդանյանի մոտ: Ասում ենք՝ պարոն պտգամավոր, փող տվեք”,-շարունակեցին նոյեմբերյացիները: Մեր այն դիտարկմանը, թե Միքայել Վարդանյանը այլեւս պատգամավոր չի, այլ Մարինե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված