17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քահանան չի օրհնի Օբամային երդմնակալությունից հետո

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի ավետարանական եկեղեցու քահանա Լուի Ջիլիոն, ով պետք է օրհներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հունվարի 21-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո, հրաժարվել է մասնակցել արարողությանը` հոմոսեքսուալության խնդրի վերաբերյալ վիճարկելի հայտարարություններով իր քարոզի որոշ մասերի հրապարակումից հետո:

Ինչպես հաղորդում է “CNN”-ը, խոսքը “Think Progress” կայքում հրապարակված քարոզի մասին է, որում Ջիլիոն կոչ է անում քրիստոնյաներին վճռականորեն արձագանքել “ժամանակակից մարտահրավերներին” եւ զգուշացնում է, որ  միասեռ զույգերի ամուսնությունները խաթարում են հասարակության հիմքերը:

“Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել նախագահի երդմնակալության արարողությանը, սակայն 15-20 տարի առաջ իմ արած հայտարարությունը տապալում է նրանց ջանքերը ովքեր կազմակերպել են այդ արարողությունը”,-խոստովանել է քահանան:

Կազմակերպիչները նախագահին օրհնելու համար ընտրել են հենց Ջիլիոյին` մարդկանց առեւտրի եւ սեքսուալ ստրկության դեմ պայքարում ունեցած իր ներդրումների համար: Նրանք նշել են, որ տեղյակ չեն եղել քահանայի հայտարարությունների մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ