03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Գնացեք ազգային “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեք /վիդեո/

Տարիներ են անցել այն օրից, երբ խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի հետ դրամատուրգ Սամվել Խալաթյանը նախաձեռնեց  եւ Վանաձորում տեղադրեց  խաչքար: Մշակույթի նախարարության  վերջին հայտարարություններն ու գործողությունները՝ խաչքարները մարզերից տեղափոխել մայրաքաղաք,  բարկացրել են վանաձորցի մտավորականին:  Եթե որոշվի նրանց հեղինակած խաչքարն, օրինակ, տեղափոխել մայրաքաղաք, դա կվիրավորի ոչ միայն քանդակագործին, այլեւ այն մարդկանց, ովքեր բավական հանգանակություններ են կատարել քարակերտ գաղափարը […]

Հովիկ Աբրահամյանը մեկնում է

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 10-ին կմասնակցի “Ժամանակակից պառլամենտարիզմը եւ Ժողովրդավարության ապագան” թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

Ձյունը կնպաստի սիբիրախտի դեպքերի կրճատմանը

Գեղարքունիքի մարզում օրերս  տեղացած ձյունը եւ ջերմաստիճանի որոշակի նվազումը կնպաստի սիբիրախտի դեպքերի նվազմանը: Այս կարծիքին են մասնագետները, քանի որ ինչքան էլ մարզպետարանի հանձնաժողովը հորդորել է անասուններին չհանել, գյուղացիները չեն ենթարկվել՝ նախընտրելով անասնակերը խնայելու նպատակով անասուններին հանել անտառ:  Վարակված տարածքի հետ տեղի ունեցող շփումը բերել է բռնկումների նոր դեպքերի` նվազեցնելով սահմանված կարանտինի արդյունավետությունը: Ներկայումս սիբիրյան խոց […]

Նախագահի թեկնածուների քարոզարշավը հունվարի 21-ից

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվեց 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը: Նախագահի թեկնածուները առաջադրման անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել   դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը, իսկ գրանցումը կլինի  հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը: Մինչեւ փետրվարի 8-ը  թեկնածուները կարող են ներկայացնել  ինքնաբացարկ: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն էլ  կսկսվի փետրվարի […]

Վթարվել են ԲՀԿ-ի ՊԱԶ-իկները

Մոտ մեկ ժամ առաջ, օպերայի տարածքում վթարի է ենթարկվել “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամին պատկանող Երեւան-Աբովյան ուղղությամբ աշխատող “Պազիկ”-ներից մեկը: Վերջինիս վարորդը խախտելով երթեւեկության կանոնները, փորձել է վազանց անել եւ բախվել է շտապ օգնության մեքենաներից մեկին: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի երեկոյան էլ Կասյան փողոցում նույն Պազիկներից մեկը բախվել է “Գազել” մակնիշի մեքենայի: Բարեբախտաբար տուժածներ չկան:

800 կրակոց

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Սիրահարվեց մետրոյում, գտավ` “Facebook”-ում /ֆոտո/

Դեկտեմբերի 6-ի առավոտյան Յուլյա անունով մի աղջիկ աշխատանքի գնալիս մոսկովյան մետրոյում տեսնում է մի երիտասարդի եւ առաջին հայացքից սիրահարվում:  Չիմանալով` ինչպես գտնել երիտասարդին` աղջիկը իր ֆեյսբուքյան էջում գրում է նրա արտաքին տվայլները, տեղադրում երիտասարդի լուսանկարը եւ խնդրում իր ֆեյսբուքյան ընկերներին եւ բոլոր ծանոթներին տարածել այն: Հազարավոր մարդիկ տարածել են աղջկա գրառումը, նա 15 նոր ընկերներ […]

56-ամյա մոդելն ապշեցրել է իր թարմ տեսքով /ֆոտո/

56-ամյա մոդել եւ 2 երեխաների մայր Յասմինա Ռոսին խոստովանել է, որ 50-ից հետո լավ տեսք ունենալն ավելի հեշտ եւ էժան է, քան շատերն են կարծում: Ինչպես իսկական ֆրանսուհի, Յասմինան հատուկ ուշադրություն է դարձնում սնվելու վրա: Նա նշել է, որ սնվել է միայն բնական մթերքներով նույնիսկ մինչեւ այն, երբ դա մոդայիկ դարձավ: Հենց դա էլ թույլ […]

Հայաստանում ոչ թե նույնասեռականների թիվն է ավելացել, այլ ազատ խոսում են այդ մասին

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, ծնողները պետք է թույլ չտան, որ իրենց երեխաները դառնան համացանցում հաճախ տեղ գտնող սեռական կյանքի ապատեղեկատվության “գերին”: “Դեռահասներին բնորոշ է գերհետաքրքրասիրությունը սեռական կյանքի, սեռական առողջության հանդեպ, եւ եթե ծնողները չեն պատասխանում առաջացած հարցերին,  պատանին դա սկսում է լրացնել ինտերնետի օգնությամբ, որտեղ ինչպես մասնագետները, այնպես էլ ոչ մասնագետներն են խորհուրդներ տալիս”,- ասաց նա: […]

Ուկրաինացի պատգամավորը կարտոֆիլ է ուղարկել Մեծ Բրիտանիայի թագուհուն

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական նստավայր Բուքինհեմյան  պալատը պատասխանել է  սկանդալային համբավ ունեցող ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի հաղորդագրությանը: Պատասխան նամակ է եկել նրա կուսակցության հասցեով:Այդ մասին հայտնել է պատգամավորը` իր ֆեյսբուքյան էջում: Մի քանի ամիս առաջ Լյաշկոն իր ծննդավայրում` Չեռնիգովսկի մարզում աճեցրած կարտոֆիլ է ուղարկել թագուհուն` հաղորդագրությամբ, որում ասել է, թե ցանկանում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված