Աշոտյանը` աշակերտների խոշտանգման մասին նամակի հետքերով
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարզաբանումներ է տվել երեկ համացանցում հայտնված Ավանի բնակիչների բաց նամակի վերաբերյալ, որում նրանք մեղադրանքներ էին հնչեցրել ”Մխիթարյան” կրթահամալիրի դեմ:
”Ահա և մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերված խոստացված տեղեկությունները “Մխիթարյան” կրթահամալիրի հետ կապված անանուն ահազանգի վերաբերյալ:
1. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրնեց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
2. Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:
3. Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պաչտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:
4. Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա:
5. Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս նամակը իբր ստորագրած Ավանի բնակիչներից:
6. Մեր ունեցած տեղեկություններով անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ մի կապ չունի կրթահամալիրի հետ:
7. Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով:
8. ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին;
9. ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին:
Եվ վերջում: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով”,-գրել է Աշոտյանը: