13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Այսօր “շնորհակալության” միջազգային օրն է /վիդեո/

Հունվարի 11-ին նշվում է “շնորհակալության” տոնը: Այս օրն ընդունված է ոչ պակաս, քան 100 անգամ կրկնել “շնորհակալություն” բառը: 

Շնորհակալության” միջազգային օրը ոչ պաշտոնական տոն է: Այն պարզապես լավ առիթ է հիշել, որ մենք բոլորս էլ մարդ ենք, որ “մարդկային ոչինչ մեզ խորթ չէ”, որ շնորհակալություն հայտնենք մարդկանց, ովքեր մեզ օգնում են:

Բացի այդ, հոգեբանները կարծում են, որ “շնորհակալություն” բառը գերբնական հատկություն ունի եւ կարող է ջերմացնել մարդուն: Այն կարծես բանավոր “շոյանք” լինի, որը նույնքան հարկավոր է նաեւ հասուն մարդկանց: Այդ պատճառով էլ հարկավոր է մանկուց սովորեցնել քաղաքավարի լինել: 

Ըստ որոշ տվյալների` “շնորհակալություն” բառն առաջին անգամ գրանցվել է 1586-ին զրուցարան-բառարանում, որը տպագրվել է Փարիզում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ