12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տրանսպորտային ”խաղեր”

Henaran.am-ի խմբագրություն դիմած վանաձորցիները բողոքում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողանում տեղաշարժվել: ”Քաղաքում երեկ տրանսպորտ չէր աշխատում, խայտառակություն էր”,-ասում են նրանք: Ուսանողներն էլ չեն կարողանում գնալ քննության, միայն տաքսիներով են կարողանում տեղաշարժվել:

Բանն այն է, որ Վանաձորի 8 և մի քանի այլ համարներիի երթուղիների վարորդները գործադուլ են անում: Ձյունը դժվարություններ է առաջացրել. պահանջում են մաքրել ճանապարհներր:

Ինչպես պարզեցինք, այսօր արդեն որոշ չափով,  ոչ ամբողջությամբ վերականգնվել է երթեւեկությունը: Բայց ծայրամասերը և զառիթափ վայրերն սպասարկող տրանսպորտային միջոցները դեռևս չեն աշխատում:

Նշենք, որ վարորդներն ու բնակիչները պնդում են, որ քաղաքապետարանը լավ չի աշխատում: Մեզ հետ զրույցում, սակայն Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ քաղաքում ոչ այսօր, ոչ երեկ և ոչ էլ վերջին ձնառատ օրերին փակ փողոցներ ու ճանապարհներ չեն եղել:

”Ոչ թե ճանապարհներն են բաց, այլ ասֆալտն է բաց”,-ասաց նա: Ինչ վերաբերում է գործադուլին, ապա Մելիքյանն այն որակեց` խաղեր: ”Ես տեղյակ եմ, բայց չգիտեմ` այդ ինչ խաղեր է եղել, ամբողջ ճանապարհները բաց են, միշտ աշխատանքներ կատարվել են, անանցանելի ճանապարհ երբեք չի եղել”:

Բնակիչների այն պնդումներին, որ քաղաքի երթևեկությունը նույնիսկ սպասարկելու դեպքում բավական վատն է եղել, Մելիքյանն արձագանքեց, որ մի քանի օր շարունակ ձյուն է տեղում, թեկուզև անընդհատ մաքրվում են ճանապարհները, բայց տեղումները դժվարություններ են առաջացնում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ