Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիա
Հունվարի28-ից 30-ը Երեւանում ռազմատեխնիկական եւ համագործակցության ուղղությամբ քննարկում տեղի կունենա, սպասվում է ՀԱՊԿ պատվիրակության բավականին ներկայացուցչական կազմի այցելություն: Այսօր այս մասին 2012թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ‘’Եռօրյա հանդիպումների արդյունքում ակնկալվում է ոլորտում համագորակցությունը խորացնելու ուղղված որոոշումներ ընդունել’’,-նշեց Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով 2013 թվականի անելիքներին, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարի Երեւանում կտեղակայվի ՀԱՊԿ շրջանակներում գործող ‘’Канал-Кавказ ‘’միջազգային շտաբը, որը հակաթմրանյութային խոշոր օպերացիա կիրականացնի:
Արթուր Բաղդասարյանն ասաց , որ 2013-ին, առաջինը ՀՀ-ում կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիան, որը կզբաղվի ռազմական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրներով: ”Հայաստանում բացվեց ”Ռոսգրանիցա” գործակալության ներկայացուցչությունը, որի նշանակությունը չափազանց կարեւոր է: Մենք արդեն պայմանավորվել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կներկայացնի համաձայնեցված մոտեցումներ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի արդիականացման համար մեր ռուս գործընկերների հետ համատեղ ջանքերով”,-շարունակեց Արթուր Բաղդասարյանը:
Այս տարի նախատեսվում է ՀՀ-ում ԱԻ ոլորտում հայ-ռուսական հումանիտար բազա, որը ըստ բանախոսի, տարածաշրջանային խոշոր կենտրոն կլինի եւ հնարավորություն կտա ոչ միայն երկրի սահմաններում այլեւ երկրի սահմաններից դուրս գործունեություն ստեղծել:
ՌԴ-ի հետ համետղ ՀՀ տարածքում կստեղծվի նաեւ պետականա ռեզերվների գործակակություն, որը անվտանգության տեսանկյունիցն ըստ Արթուր Բաղդասարյանի, կարեւոր խնդիրներ կլուծի: