13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նաոմի Քեմփբելը հաշմանդամի սայլակին է գամված

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կաղոպուտի զոհ է դարձել Փարիզում: Արդյունքում մոդելը վնասել է ոտքը, քանի որ չարագործները նրան ուժեղ հրել են: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Նաոմին տաքսի նստելիս է եղել: Մոդելը խոստովանել է, որ հանցագործները երկար ժամանակ իրեն հետեւելիս են եղել եւ սպասել են հարմար պահի: Թե կոնկրետ ինչ են գողացել Քեմփբելից, հայտնի չէ, սակայն […]

Խցանում եւ ձնաբուք

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 6-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացվել, որ Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով մնացել են խցանման մեջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Մադինայի գյուղապետ Ա. Սարգսյանը սեփական “Վազ 2121” մակնիշի ավտոմեքենայով խցանումից դուրս է բերել ավտոմեքենաները:

Էջմիածնում նշվեց Սուրբ Ծննդյան օրը

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգեւոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության […]

Չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, ինչպես ինքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը բոլորին մաղթում է, որ չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, որին ինքը ևս հավատում է: ”Շնորհավորում եմ անխտիր բոլորին, ինչպես միշտ ուզում են ցանկանալ բոլորին, որ չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, չկորցնեն իրենց հեքիաթը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:  Շուշան Պետրոսյանը մաղթում է չլինել ուղղակի չոր գործնական, ամեն ինչի մեջ գեղեցիկը և […]

Մրոյի տանն ավանդույթը փոխվել է /վիդեո/

Երգիչ Արսեն Գրիգորյանը /Մրո/ ամեն տարի չէ, որ ամանորը դիմավորում է Հայաստանում: Երբեմն նա ամանորը դիմավորում է աշխատանքի մեջ, երբեմն ընտանիքի հետ: Այս տարի նա նոր տարին Հայաստանում  է նշել: Henaran.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ ամանորը նախ տանն է դիմավորել եւ այցելել  մի քանի տեղ: ՛՛Սիրում եմ այդ օրն ուրախություն բերել ժողովրդին: Մեծ խորհուրդ […]

Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի…

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան եւ մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. “Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը” (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) եւ Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի […]

Վրաց պարտիարքը չի ասել

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության հարցմանը Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Իլյա Երկրորդը Ադրբեջանում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածք է, որին էլ հետեւել էին Ֆեյսբուքի […]

Երեւանում շարունակվում են Ամանորի միջոցառումները

Մայրաքաղաքում շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա  տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաեւ մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված  խմբեր, ինչպես նաեւ մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ: Այս օրերին նախատեսված են նաեւ մանկական […]

Բենթլի ուտող Իլյա, ինչ են տվել, որ ծախեցիր ԼՂՀ-ն.ֆեյսբուքյան քննարկումներ

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի այն հայտարարությունը, թե   Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, բուռն քննարկումների առիթ է տվել “Ֆեյսբուք” սոցկայքում: Օգտատեր Զոհրաբ Եգանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում է կոշտ դիրքորոշում ցույց տալ: “Եթե Դուք պետականամետ ու թասիբով մարդ եք, կամ եթե Դուք իսկապես հոգեւոր առաջնորդ եք, ապա դուրս եկեք եւ հենց այսօր ի պատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ