15 Մարտի, Saturday, 2025
KFC

2012-ից արտաքին հարաբերությունների ոլորտում շատ սպասելիքներ չունեինք` օբյեկտիվ պատճառներով. Ալեքսանդր Արզումանյան

‘’Երկու հազար տասներկու թվականից արտաքին հարաբերությունների ոլորտում մենք շատ սպասելիքներ չունեինք օբյեկտիվ պատճառնրեով’’,-այս մասին այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանն ասաց ՀՀ նախկին արտգործնախարար “Ազատ դեմոկրատ”-ական Ալեքսանդր Արզումանյանը` հիշեցնելով, որ ՄԽ համանախագահող երկրներում , ինչպես նաեւ ՀՀ-ում ընտրություններ էին սպասվում:

Իսկ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Արզումանյանի խոսքով, խոչընդոտեց նաեւ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան  ներում շնորհելն Ադրբեջանի կողմից, ինչն  ուղղակի վտանգեց բանակցային խաղաղ գործընթացը:

‘’Այդ լկտի որոշումից հետո թե ՀՀ ում, թե Սփյուռքում կարծիքներ եղան , որ նման երկրի հետ ընդհանրապես հարկավոր չէ բանակցություններ վարել’’,-նկատեց նախկին ԱԳ նախարարը եւ հավելեց.’’Այս հարցում հետընթաց արձանագրվեց եւ նոր –նոր արտգործնախարարները փորձում են ինչ-որ բան անել’’:

Նույնը վերաբերվում է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, որոնք այդպես էլ սառեցված մնացին:

Ալեքսանդր Արզումնայանը խոսեց նաեւ սիրիական թնջուկից եւ Սիրայի հայկական համայնքի ծանր կացությունից:

Նշենք, որ “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության հնգամյակի կապակցությամբ այսօր հիմնադրամում քննարկում է կազմակերպվել ՀՀ արտաքին ու ներքին հիմնախնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ