Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ): […]