11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի տարբերություն Բագրատյանի եւ Հայրիկյանի միջեւ. Հրապարակ

Ի՞նչն էր խանգարում գաղափարակից ընկերոջը՝ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելուն հարցրել է թերթի լրագրողը ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին:

“Պարոն Բագրատյանը ստեղ որեւիցե մեկին հաշվի չառավ, ինքը գնաց առաջադրվեց: Ինչի մենակ ի՞նքն է մեր ընկերը, առաջադրվածներից էլի մարդիկ կան, որ իմ ընկերներն են, բայց հո չե՞նք սատարի: Պարույր Հայրիկյանին ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում, քան Բագրատյանին”: Այսինքն, ոչ մի տարբերություն Բագրատյանի եւ Հայրիկյանի միջեւ: “Հայ մարդիկ են”,- պատասխանել է Հայոցյանը:

“Եվ հետո. ձեզ հաշվի է առել, առաջադրվելու ժամանակ Բագրատյանը հայտարարեց, որ դուրս կգա պայքարից, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի”,- հիշեցրել է լրագրողը: “Պայմաններ դնելն ու ուլտիմատումներով խոսելը տեղին չէ”: Իսկ տեղի՞ն էր ՀԱԿ առաջնորդի՝ ընտրություններին չմասնակցելու տարիքի վերաբերյալ պատճառաբանությունը: “Ես ՀԱԿ առաջնորդին չեմ մեկնաբանում”:

ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, թե Բագրատյանը նման առաջարկով չի դիմել Կոնգրեսին. “Եթե լիներ, միգուցե մոտեցումն այլ լիներ”: Իսկ ո՞ւր մնաց անցած հինգ տարին, գաղափարակիցներ էիք, չէ՞:

“Եթե փորձում եք փորել, ես բան չեմ ասելու: Բագրատյանն այդ որոշումը մենակ է կայացրել, իր կուսակցությամբ եւ երբեք այդ հարցը չի դրել Կոնգրեսում”,- պատասխանել է տիկին Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ