16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մուկը խափանել է

“BBC” մեդիակորպորացիայի աշխատակցուհին հիստերիա է բարձրացրել ռադիոյի ուղիղ եթերում, երբ հյուրերից մեկը ասել է նրան, որ ստուդիայում մուկ կա: Մինչ նա կհասկանար` ինչի մասին է խոսքը, կրծողը կայծակի արագությամբ վազել է նրա կողքով եւ նույնիսկ անցել հաղորդավարուհու ձեռքի վրայով: Վերջինս ճչացել եւ աթոռին է բարձրացել:

Մի քանի րոպե անց ռադիոհաղորդավարուհի Շելա Ֆոգարտին ինքն իրեն հանգստացրել է. “Վերջիվերջո, ի՞նչ պետք է ինձ հետ անի այդ փոքրիկ մկնիկը“:

Սակայն երբ մուկը կրկին հիշեցրել է իր մասին, Շելան վերջնականպես կորցրել է ինքնակառավարումը եւ հայտարարել, որ եթե կենդանուն անմիջապես չտանեն սենյակից, ինքը աշխատանքից կազատվի:

Ղեկավարության որոշմամբ` հաղորդումը տեղափոխել են մեկ այլ սենյակ, մինչեւ որ կբռնեն չարաճճի կենդանուն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ