10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմության ձայնը խորհրդարանում չի հնչում այնպես, ինչպես փողոցում. Հովհաննես Իգիթյան

Հայաստանում նախագահական ընտրությունները միշտ ավելի են կարեւորվում, քան խորհրդարանականը, սակայն  2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունները կարեւոր էին այն առումով, որ դա պետք էր դիտարկել որպես հետընտրական`2008թ.-ից հետո:

Այս մասին այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում ասաց ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: ‘’Շատերը պնդում են, որ լավ ընտրություններ էր, բայց այդպես չէ’’,-նշեց Հովհաննես Իգիթյանը,  հավելելով, որ ձեւավորված հասարակական բանավեճը ընտրությունների արդյունքում  չտեղափոխվեց խորհրդարան:

‘’Մենք մեկ անգամ եւս զրկվեցինք այս հնարավորությունից` քաղաքակիրթ երկիր դառնալու եւ դրանից բխող հետագա զարգացումներից: Մի կողմից ունենցանք Հայաստանին ոչ պետքական խորհրդարան, մյուս կողմից` հասարակություն, որն ակնկալիքներ ուներ, բայց դրանք չիրականացան’’:

Հովհաննես Իգիթյանի խոսքով, խորհրդարանական ընդդիմության խոսքը խորհրդարանում չի հնչում  այնպես, ինչպես հնչում էր փողոցում:

‘’Ունենք այն, ինչ ունեք` հիասթափված հասարակություն, որն առանաձնապես չի մասնակցում ընտրություններին: Ընտրությունները ֆորմալ ձեւով են անցնում, իհարկե, կան մարդիկ , որոնք լուրջ են վերաբերվում, իրենց ծրագրերն են ներկայացնում,  այնպես ինչպես կվարվեր քաղաքակիրթ երկրներում թեկնածուն, բայց քանի որ հասաարկությունը հիասթափված է, դրանք ճիշտ չեն ընկալվում’’,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

Խոսելով ընտրացուցակներից, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ընտրությունների ժամանակ յոթ հարյուր հազար ձայն ուղղակի կեղծվում է  այս կամ այն ձեւով` թե գոյություն չունեցող մարդկանց, թե բանակի , թե այլ միջոցներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ