Կան փակ ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 17.30-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Սպիտակ-Ջաջուռ, Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ, Ծակքար-Ծովինար, Արագածոտնի մարզի Վարդաբլուր-Ալագյազ ավտոճանապարհները եւ Սելիմի Լեռնանցքը: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]





































