12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էպոսագետը չի գնա պատերազմ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար “շաբաթն ուրբաթից առաջ ընկավ’’: Նա պլանավորել էր փետրվարի մեկից ակտիվ քարոզարշավ վարել, բայց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով պայմանավորված, ակտիվ քարոզարշավ չի սկսի:

Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց “ֆատալիստ” թեկնածուն` հավելելով, որ կյանքը ցույց տվեց` մարդիկ չեն որոշում:

‘’Հիմա ես, ինչպես ՀՀ  ողջ քաղաքական համակարգը, պարտավոր ենք նստել սպասել մինչեւ ՍԴ նիստ տեղի ունենա եւ որոշում կայացվի: Որեւէ ակտիվ քարոզարշավի մասին խոսք լինել չի կարող’’,-ասաց նա:

Խոսելով մրցակցի` “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի` Սերժ Սարգսյանին մենակ թողնելու եւ ընտրապայքարից հրաժարվելու կոչից, Վարդան Սեդրակյանն ասաց .

’’Չեմ բացառում, որ այս տասնչորս օրերի ընթացքում Սերժ Սարգսյանը երկար մտածի եւ առաջինը ինքնաբացարկ հայտնողներից ինքը լինի: Արդեն իսկ ակնհայտ է, որ նա չի վայելում արտաքին աշխարհի համակրանքը եւ երկրի վիճակն էլ լավ չէ’’:

Թեկնածուն հայտարարեց նաեւ, որ եթե մյուս բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտարարեն, ինքը ‘’Սերժ Սարգսյանին մենակ չի թողնի’’ եւ  ‘’այդ ծանր պահին ձեռք կմեկնի’’: Էպոսագետը հայտարարեց, որ առաջին անգամ նախագահական ընտրություններում ինքն առաջարկեց գաղափարական ծրագիր.

‘’Ունենք թեկնածու, որ աջ ու ձախ ձեռքով բարեւում ա, հարցնում ես ինչպես է տնտեսական զարգացումը լինելու ասում է` գոտիներս կձգենք նախագահականում, թոշակները հիսուն տոկոսով կավելացնենք’’:

Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ իր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմատնտեսական դաշինքի ստեղծումն է, ներքաղաքական ոլորտում` Ազգային ժողովը ցրելը եւ նոր ընտրություններ նշանակելը, իսկ տնտեսական ոլորտում` բնակչությանը եւ գործարար խավին աստիճանաբար հարկերից ազատելը:

Խոսելով ԼՂ խնդրից` նա ասաց, որ Արցախն ու ազատագրված տարածքները պետք է միանան Հայաստանին եւ ստղծվեն երկու նոր մարզեր` Արցախի եւ Ուտիքի:

Իսկ հարցին, պատերազմի դեպքում  կմասնակցի ՞, էպոսագետը բացասական պատասխան տվեց` հայտարարելով, թե երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը կլինի: Մեր դիտարկումը, թե սեփական օրինակով  չի ՞  ծառայի Արցախի պաշտպանությանը, թեկնածուն համարեց հումորային եւ չպատասխանեց:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ