17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Բագրատյանին ասել էին՝ այո, բայց մերժեցին

Այսօր կառավարությունը որոշեց մերժել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ փոփոխություններ կատարել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում: Բագրատյանն առաջարկում է օրենքում կենսաթոշակային ֆոնդեր ստեղծելու համար սահմանած կապիտալի նվազագույն շեմ 500 մլն դրամը իջեցնել մինչև 100 մլն դրամի, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար նախատեսված 200 մլն դրամ սահմանը իջեցնել մինչև 50 մլն դրամ: ՛՛Նախնական կարծիքը, որը […]

Վարչապետը մեկնում է ԱՄՆ

Ս.թ. դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի ՛՛Commerzbank՛՛-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա ՛՛Commerzbank՛՛-ի ղեկավարության հետ: ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության […]

2013թ.-ի փետրվարի 18-ը՝ նախագահի ընտրության օրը

Ընթացիկ շաբաթավերջին պաշտոնապես կհրապարակվի ՀՀ նախագահի ընտրության օրը: Հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետները, կարելի է ասել, որ, ըստ ամենայնի, քվեարկության օր կհայտարարվի 2013թ.-ի փետրվարի 18-ը: Համաձայն Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի, ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձել է 2008թ.-ի ապրիլի 9-ին` […]

ԵՄ վերջին երկիրը փակեց իր դեսպանատունը Սիրիայում

Հունգարիայի կառավարությունը հայտարարել է Դամասկոսում իր դեսպանատան բոլոր աշխատակիցների էվակուացման մասին: Ինչպես հայտնել է այդ երկրի ԱԳ նախարարությունը, նման որոշում է ընդունվել սիրիական մայրաքաղաքում տիրող “ծայրահեղ իրավիճակի” հետ կապված, հաղորդում է “Reuters”-ը: Մինչ վերեջերս Հունգարիան Եվրամիության միակ երկիրն էր, որի դեսպանատունը դեռեւս բաց էր Դամասկոսում: ԵՄ մյուս երկրներն ավելի քան մեկ ամիս առաջ են փակել […]

Ընդդիմությունը դեռ մտածում է

՛՛Ընդդիմությունը ներկա պահին լուծումներ է փնտրում և դեռ չի մոտեցել իր լուծումներին, սակայն նրանք պետք է, որ արդեն կողմնորոշված լինեն՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` խոսելով ընդդիմության ձեռնարկելիք քայլերի մասին: ՛՛Ընդդիմության կեցվածքը հուշում է, որ նրանք դեռ մտածում են՝ ինչ ռազմավարություն և մարտավարություն որդեգրել՛՛,- նշեց նա: ՛՛Մենք արդեն հայտնել ենք մեր […]

Պաշտոնանկ արվեցին. կոռուպցիոն ռիսկերը վերացա՞ն

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգի հանձնաժողովների վեց նախագահներն եւ բժիշկ փորձագետներ ազատվել են աշխատանքից: Այս մասին այսօր կառավարությունում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՛՛Սա հանձնաժողովների գործունեության հետ կապված է, այս ընթացքում իրականացվել են ստուգումներ և խորը ուսումնասիրություններ գործակալության փորձաքննական բաժիններում՛՛,-ասաց նախարարը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք փոփոխություններ և […]

Նոր հիմնադրամը կղեկավարի Ավետիք Իսահակյանը

Հայաստանում շուտով կգործի ՛՛Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը՛՛: Այս որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: ՛՛Գիտությունների ագային ակադեմիայի առաջարկն է՛՛,-ասաց վարչապետը՝ հորդորելով աշխատել Ֆինանսների ու Արադարադատության նախարարությունների հետ: Վարչապետի խոսքով՝ հիմնադրամի համար գիտությանը նախատեսված միջոցների հաշվին այս հիմնադրի համար կփոխանցվի 50. մլն դրամ: Հիմնադրամի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ավետիք Իսահակյանը:    

“Կյանքի խոսք” -ին կաթողիկո՞սն է խանգարում

“Կյանքի խոսք”  եկեղեցու անդամները իրենց մտերիմ շրջանակներում պատմում են, որ “Կյանքի խոսքը” աղանդ չէ եւ դեռեւս տարիներ առաջ Վազգեն Առաջին կաթողիկոսն է ստորագրել այն որպես հայ եկեղեցուն կից կառույց ստեղծելու որոշումը: Սակայն Գարեգին Բ-ի հետ ունենալով խնդիրներ՝ “Կյանքի խոսքը” հայ առաքելական եկեղեցուց զատվել է՝ ընդդեմ եկեղեցու կարգավիճակում: Henaran.am-ին սակայն, Էջմիածնի կաթողիկոսարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, […]

Քոչարյանները՝ եւս մեկ անգամ

Հիմա էլ Սեյրան Օհանյանն է ցինիկաբար ստում և խեղաթյուրում փաստերը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր պաշտոնի բարձրությունից լծվել է մեր որդու՝ Արթուր Քոչարյանի, հիվանդության և մահվան փաստերը խեղաթյուրելու և կեղծելու գործին: Նա երեկ լրագրողներին հայտարարել է, թե հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրվանից ՊՆ-ի կողմից արվել է հնարավոր ամեն բան Արթուրի կյանքը փրկելու համար։ «Այժմ լուրեր են […]

Մահացել է նախկին ԱԳ փոխնախարարը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը

Այսօր առավոտյան ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում հանկարծամահ է եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Կարինե Ղազինյանի հիշատակը: Մեծ Բրիտանիան արդեն երրորդ երկիրն էր, որտեղ Կարինե Ղազինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը` որպես մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված