23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ադրբեջանի լրագրողները Մխիթարյանի օգտին չեն քվեարկել

Հայաստանի հավաքականի  ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Звезда մրցույթի արդյունքներով 172 միավորով ճանաչվել է ԱՊՀ երկրների 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկող 45 լրագրողներից 22-ն իր ձայնը Մխիթարյանին է տվել: Հայ ֆուտբոլիստի օգտին չեն քվեարկել միայն Ադրբեջանի  և Կիրգիզիայի ներկայացուցիչները:  Մրցույթի արդյունքով աղյուսակի 12-րդ հորիզոնականում է հայտնվել մեկ այլ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Աղյուսակի երկրորդ տեղում է […]

Գիտնականները պարզել են ամենավտանգավոր երաժշտությունը վարորդների համար /վիդեո/

Բրիտանացի գիտնականները հերքել են այն փաստը, որ ղեկին դասական երաժշտություն լսելը  նպաստում է ավելի անվտանգ երթեւեկությանը: Հակառակը` նրանք պնդում են, որ դասական երաժշտությունը բացասաբար է ազդում վարորդի ուշադրության եւ արագ կողմնորոշվելու ունակության վրա:  Մասնագետները կազմել են վարորդների համար “ամենավտանգավոր” դասական ստեղծագործությունների ցանկը, որը գլխավորել է Բեթհովենի հայտնի 5-րդ սիմֆոնիան: 2-րդ տեղում Բախի “Տոկատան” եւ “Ռե […]

ՄԻՊ-ը մերժում է Պավլիկ Սարգսյանին

ՄԻՊ-ի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ որպես նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի` իրեն օգնել ընտրագրավի հարցում դիմումը մերժում է: ”Երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում:  Քաղաքացու դիմումը անմիջապես ընդունվել է քննարկման, որի […]

Սոցապնախարարի պարզաբանումը /վիդեո/

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների: Աղքատության ընտանեկան նպաստի չափը, ինչպես հայտնի է,  անփոփոխ կմնա: 2013թ պետբյուջեով ավելացում նախատեսված չի եղել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների մի քանի […]

”Աստված հեռու պահի` նորից տեսնենք Բագրատյանի իշխանությունը”

Իրեն ընդդիմություն համարող ”Ժամանակի էություն” սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, ով ևս հրաժարվել է առաջադրվել նախագահական հետագա ընտրապայքարից, վստահ է, որ ընտրությունների ելքը որոշված է: ”Առաջին տեղի համար պայքար չի լինի, ուղղակի հարց է` 65 տոկոս, 70, քանի տոկոս, թե որքան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ահարոնյանը: Վերջինս նույնիսկ չի ցանկանում խոսել այն մասին, թե ով կարող […]

Էլթոն Ջոնը 2-րդ անգամ է հայրացել

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի եւ նրա ընկերոջ` Ջոն Ֆերնիշի ընտանիքում 2-րդ երեխան է ծնվել, գրում է “The Daily Mail”-ը: Երեխայի փոխնակ մայրը նույն կինն է, ով Էլթոնի եւ Ջոնի համար ծննդաբերել է նրանց առաջին երեխային` Զաքարիին: Փոխնակ մոր անձը առաջվա պես գաղտնի կպահվի: Որեւէ այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ: Ջոնի եւ Ֆերնիշի որդին` Զաքարին, ծնվել […]

Իսրայելում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում` գլխավոր շտաբի եւ ՊՆ շենքերի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` կան տուժածներ: Ըստ իսրայելական “Հաարեց” թերթի` վիրավորները 5-ն են: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին: Ըստ նախնական տվյալների` պայթուցիկ սարքը գործարկվել է շենքի մոտ կանգնեցված ավտոմեքենայի մեջ: “Reuters”-ը նշել է, որ պայթյունը սովորական հանցագործների ձեռքի […]

Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, […]

Զոհեցին 2 պարկեշտ ոստիկանի /վիդեո/

Ներկայացնում ենք Henaran.am-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակը, որի հեղինակները չեն նշվում : ”ՀՀ իրականության մեջ  շանտաժն  և անհիմն բողոկարկելը դարձել է իրենց հանցավոր  գործնեությանը հասնելու մի յուրօրինակ միջոց, այդ շանտաժին տեղիք են տալիս նույնիսկ  քննչական և դատախազության մարմիններում, ՀԿԾ-ն  տուրք տալով  ռեցեդիվ թմրամոլ հանցագործի  ակնհայտ կեղծ  ցուցմունքներ և  կուլ գնալով վերջինիս   նույնանման վարգի տեր ծնողների Կ. […]

Իտալացի հայտնի երաժիշտը համերգային ծրագով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը տեղեկացրեց, որ հունվարի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ համերգային ծրագրով հանդես կգա իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ: Համերգի ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Ռոբերտո Մոլինելիի, Էնրիկո Բլատիի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ