Հաջողված փորձ
Միացյալ Թագավորության համալսարանների եւ գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի եւ կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա “Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն” զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ծրագրի ներդրման փորձը: […]





































