ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել առաքելության համար ստեղծված պայմանները
Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետեւելու համար: Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները եւ […]





































