Նատալի Պորտմանն ամենաեկամտաբեր դերասանուհին է հռչակվել

Դերասանուհի Նատալի Պորտմանը գլխավորել է ամենաեկամտաբեր հոլիվուդյան աստղերի ցանկը: Նրան վճարած հոնորարների յուրաքանչյուր դոլարը ֆիլմի ստեղծողներին 42,7 դոլար է բերել: Նման արդյունքի Պորտմանը հասել է հիմնականում “Սեւ կարապ” ֆիլմի կոմերցիոն հաջողության շնորհիվ, որտեղ նա գլխավոր դերում է նկարահանվել: “Սեւ կարապ”-ի ստեղծման վրա 13 մլն դոլար է ծախսվել, իսկ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը 329 մլն է վաստակել: […]