24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հռոմի պապը ելույթ կունենա Մեծ պահքի կապակցությամբ

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ժողովրդին կդիմի Սուրբ Պետրոսի հրապարակում` Մեծ պահքի սկսվելու կապակցությամբ: Սա նրա առաջին հրապարակային ելույթն է` գահից հրաժարվելու նրա որոշման մասին հայտարարելուց հետո եւ կլինի պապի ամենավերջին ելույթներից մեկը, հաղորդում է “BBC”-ն: 6 շաբաթ հետո, երբ պահքը վերջանա, հրապարակային ելույթով հանդես կգա արդեն այլ հոգեւորական: Հիշեցնենք, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվելու որոշման […]

Սասունը Հրանտի հետ է

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Henaran.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին: Չնայած այս մասին նա պաշտոնապես հայտարարություն չի արել, բայց իր համակիրներով մասնակցել է Հրազդանում կայացած Բագրատյանի ընտրական հանդիպմանը: եւ մասնավոր զրույցներում նշել, որ “Հրանքի համար են աշխատելու”: Նկատենք, որ Միքայելյանը Հրազդանում ունի իր կայուն ընտրազանգվածը: Henaran.am-ը […]

Հայրիկյանն արժեզրկվեց. Կարեն Քոչարյան

“Ինչպես ինքն է ասում`Աստված իր հետ: Ընկել է իր ռեյտինգը այս ամենից հետո: Իր այս արարքներով արժեզրկվեց: Կարող էր դիմել կամ չդիմել, և դրանով այսպես չէր լինի, սակայն այսքան շահարկումը իր օգտին չէր”: Այսպես մեկնաբանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` կապված ընտրությունները հետաձգելու` ՍԴ դիմել-չդիմելու հետ:

Ընտրությունների հաջորդ օրվանից պայքար է սկսվելու

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հետընտրական գործընթացներն առավել հետաքրքիր կլինեն: “Արդեն պայքար է գնում  հետընտրոկան զարգացումների առնչությամբ: Սովորաբար այն ընտրություններում, երբ նախագահը կարող է երկրորդ ժամկետ գնալ, ընտրություններն այդքան սուր բնույթ չեն կրում, իսկ այս ընտրություններից հետո գնալու է պայքար հաջորդի համար: Այն չի սկսվելու 2017թ-ից, այլ հենց ընտրությունների հաջորդ […]

Անգլիացին 13 տարեկանում հայր է դարձել /ֆոտո/

Անցյալ տարի ողջ Բրիտանիան ցնցեց 13-ամյա Էլֆի Պատենեի պատմությունը, ում 15-ամյա ընկերուհի Չանտել Սթեդմենը նրանից երեխա ունեցավ: Հղիության 6-րդ ամսում Չանտելի մայրը, նկատելով աղջկա շարունակական գիրացումը, ինչ-որ բան է սկսել կասկածել: Հղիության մասին լուրը շոկ է եղել բոլորի համար, առաջին հերթին` իրավիճակի մեղավորների: Վերջիններիս հավանաբար ուրախացրել է ծնողներ դառնալու լուրը եւ նրանք որոշել են չհրաժարվել […]

Անդրիասը կուսակցություն չի ստեղծի, բայց կմնա քաղաքականության մեջ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դեռ չի որոշել` արդյոք փետրվարի 18-ին կմասնակցի ընտրություններին: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին ասաց Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Հարցին, թե ինչ տվեց հացադուլը թեկնածուին, նա պատասխանեց, որ մարդիկ սկսել են հասկանալ խնդրի ու Ղուկասյանի պահանջների էությունը:  ”Սփյուռքի նախարարն էր գնահատել նրա քայլերը, արձագանքներ ենք տեսնում, մարդիկ սկսում են հասկանալ […]

Իմ սեփական փողերը կլվամ, կփռեմ, կչորանա, չի չորանա` իմ խնդիրն է. Էպոսագետը զայրացավ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է` ինքը չի արժանանա ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ճակատագրին: “Փողերն իմն են, կուզեմ` կլվանամ, կուզեմ` կչորացնեմ, կփռեմ”,-ասում է: Henaran.am-ի խնդրանքով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր մեկնաբանեց մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից էպոսագետի անցումը դեպի շքեղ կյանք, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Մամուլը չի բացառել, որ ‘’հանցագործ […]

Անդրիասի կյանքին վտանգ չի սպառնում. շտաբի ղեկավար

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց, որ Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, շեղումներ կան, բայց դրանք հացադուլի հետ կապված են, և թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն այսուհետ նախագահի թեկնածուի շփումը լրագրողների հետ ավելի սահմանափակ կլինի: Գրիգորյանը նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարել է թեկնածուն, հացադուլը կշարունակի մինչև ընտրությունների ավարտը: […]

Գյումրու ընտրողները` ՀՀ հաջորդ նախագահից. տեսաուղերձ-8 /վիդեո/

Տեսանյութում տնակային ավաններում բնակվող գյումրեցի ընտրողներն իրենց հուզող խնդիրներով, խնդրանքներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` այդ խնդիրների լուծման ակնկալիքով: Ներկայացնում ենք ՀՀ հաջորդ նախագահին գյումրեցի ընտրողների պահանջներն ու առաջարկությունները պարունակող` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութերի շարքի 8-րդ թողարկումը:

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ