01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արամ Զավենիչը չի կանգնի Րաֆֆու հարթակում /վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության անդամները իրենց ցանկությամբ մասնակցել են “Ժառանգության” հանրահավաքին, որը բարոյական է եւ ճիշտ է:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյնաը:

“Ես կյանքում առաջին անգամ անլուրջ բան արեցի` չհավատացի հայ ժողովրդին: Բայց ես հպարտ եմ, որ սխալվեցի: Րաֆֆի Հովհաննիսյանը հավատաց, ժողովուրդն էլ իրեն հավատաց: Կարծում եմ` ինքը փորձառու քաղաքական գործիչ է, եւ ճիշտ քայլեր կձեռնարկի”,-ասաց Ա. Սարգսյանը: Իսկ իր ղեկավարած կուսակցությունը չի կանգնի Րաֆֆու մոտ` հարթակում, քանի որ գաղափարական այլ հայացքներ ունեն:

“Ես համոզվել եմ, որ տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող դաշինքները երկար չեն գոյատեւում”,-ասաց Արամ Սարգսյանը, ով սակայն “կանգնած է ժողովրդի  կողքին, անկախ նրանից կիսում է Րաֆֆու  հայացքները թե ոչ”: Սարգսյանը հակված է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, բայց պիտի քննարկվի այլ ուժերի հետ, որոշվի միասնականի ձեւաչափը: “Այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել”,-նշեց նա:

Թե ում է քվեարկել Արամ Սարգսյանը, եւ Րաֆֆու իշխանություն գալուց հետո ինչ դիրքորոշում կունենա “Հանրապետություն”-ը` դիտեք տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ