27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերացնել ընդունելության քննությունները. Առավոտ

Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին “Օրինաց երկիր” կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը եւ այժմ հետեւողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար: “Վերջապես, կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից` առանց ավելորդ քննություն-քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում եւ այլն: Այսինքն` բուհերի դռները բաց են բոլորի առջեւ` անկախ նրանց սոցիալական վիճակից եւ ծագումից”,-թերթին ասել է ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյան:

Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել: Նախ`
1.բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,
2.կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,
3.կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,
4.աշակերտները չեն անտեսի դպրոցը` ապավինելով կրկնուսույցներին` լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին

Շատերին թվում է, թե նորարարությունը կտրում է արմատներից, անպայման ինչ-որ մեկի շահերից է բխում կամ դեմ է ինչ-որ մեկին: Սակայն ժամանակի մեջ է ամեն ինչ օբյեկտիվ գնահատական ստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ