25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԱՆ-ն շարունակում է գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այսօր եվրոպական տարածաշրջանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրի կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները:  Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների: Ներկայումս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրներում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, գրիպի Բ տեսակը, […]

Լավ է ուշ, քան երբեք. 102-ամյա կնոջ օրինակը

Հոբելյար բրիտանուհի Կլարա Քոուելը ցույց տվեց, որ երբեք ուշ չէ կենսակերպը փոխելու համար` ծննդյան 102-րդ տարեդարձից 2 շաբաթ առաջ ծխելը թողնելով: Տիկին Քոուելն իր տարեդարձը նշել է ընտանիքի 5 սերունդների հետ` իր սիրելի վայրում` գարեջրատանը: Տիկին Քոուելը նախկին դերձակ է, ով իր առաջին ծխախոտը վառել է 1931-ին` այդ ժամանակվանից ի վեր օրական 2 կամ 3 ծխախոտ ծխելով, […]

Ինչո՞վ է զբաղված Տիգրան Սարգսյանը

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմը այս օրերին զբաղված է ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով: Մասնավորապես, քննարկում են, թե քանի նախարարություն կլինի ապագա գործադիրում, որը կմիաձուլվի կամ կկիսվի: Ի դեպ, ներիշխանական կուլիսներում արդեն շշուկներ կան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել: Առայժմ կառավարության վերջնական կառուցվածքը հաստատված չէ: Առավել եւս անձերի մասով` ով որ […]

ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական […]

“Սատուրն” փոթորիկը շարժվում է Նյու Յորքի ուղղությամբ

“Սատուրն” կոչվող փոթորիկը շարժվում է Նյու Յորքի ուղղությամբ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` ձյան եւ անձրեւի տեսքով մեծաքանակ տեղումներ են սպասվում: “Սատուրնն” արդեն առանց էլեկտրականության է թողել շուրջ 200 հազար տուն Վիրջինիա նահանգում եւ 40 հազար տուն` Նյու Ջերսի նահանգում: Ձյան ծածկույթը հնարավոր է 10 սմ-ի հասնի: ԱՄՆ-ում շուրջ 2.5  հազար չվերթներ են հետաձգվել եղնակային վատ պայմանների […]

Շուշ ջան, պինդ կաց. Աշոտյանը` Շուշան Պետրոսյանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հղել Շուշան Պետրոսյանին: “Սիրելի Շուշան, Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում`բաց նամակներ հղելու տեսքով: Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ` բաց եմ գրում իմ կուսակցին եւ իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը: Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում […]

Տարոն Մարգարյանը` կանանցով

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված “Գարնանային մեղեդի” խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհիներ՝ 140 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին եւ զրուցել ու շնորհավորել է հեղինակներին: Այնուհետ, պատասխանելով լրագրողների հարցերին, […]

Րաֆֆին ամեն ինչ արել է

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն: Ըստ նրա` կա դժգոհություն, եւ այդ երկու անձանց հանդիպումը գալիս է իրենց հանդուրժողականությունից: “Մենք կատարեցինք շատ կարեւոր մի քանի քայլ`մի փոքր ավելի լավ ընտություն կատարեցինք,քան նախորդները համեմատության մեջ”,-ասաց նա, իսկ վերջին գործընթացները նոր երեւույթներ […]

Առյուծը բզկտել է արգելոցի աշխատակցուհուն /ֆոտո/

Ամերիկյան Դանլապ քաղաքի վայրի կենդանիների արգելոցում ողբերգություն է տեղի ունեցել. 4 տարեկան աֆրիկյան առյուծը բզկտել է արգելոցի 26-ամյա աշխատակցուհուն: Կամավոր աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է տեղում:  Կուս-Կուս անունով առյուծը, ով արգելոցում բնակվում է 8 շաբաթական տարիքից, հարձակվել է աշխատակցուհու վրա այն պահին, երբ վերջինս նրան շատ է մոտեցել: Ողբերգությունից հետո դեպքի վայր ժամանած տարածքի փոխոստիկանապետը […]

ՀԱՊԿ փաստաթուղթը բաց է, նյուանսներ մի փնտրեք. Նալբանդյանը` Շամանովի հայտարարության շուրջ

Հայաստանի արտգործնախարար Էվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող լիտվացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիս ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությանը, թե ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու համար  հարկ եղած դեպքում ռուսական օդային դեսանտային զորքերը, որպես արագ արձագանքման ուժեր,  կարող են ուղարկվել երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հարավային Օսիա, Աբխազիա եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ