19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Իրաքում պայթյունները չեն դադարում /վիդեո/

Ասօր առավոտյան Իրաքում կրկին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհն է դարձել 6 մարդ, եւս 70-ը վիրավոր են: Գրոհայինները պայթուցիկ սարքերով  ավտոմեքենաները գործարկել են երկրի տարբեր մասերում: 3 պայթյուն  է տեղի ունեցել Տուզ-Խուրմաթու քաղաքում` Բաղդադից հյուսիս: Եվս  2 ավտոմեքենա օդ են բարձրացել Էն-Նասիրիա քաղաքում, հաղորդում է “AFP”-ը: Մի քանի օր առաջ կրկին պայթյուններ էին տեղի […]

Նվիրենք կյանք 4-ամյա Սաթենիկին

“Ինձ կյանք նվիրիր” նախաձեռնությունը հայտնում է, որ 4-ամյա Սաթենիկի մոտ 2012 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է արյան քաղցկեղ: Այժմ նա բուժման երկրորդ փուլում է, ստանում է քիմիա: Բուժումը ավարտելու համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա: Երեխայի ծնողները դիմում են բոլորին՝ Սաթենիկի կյանքը փրկելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:  Հեռ․՝ (+37455) 738867, (+37493) 738867: HSBC բանկում բացված են հաշվեհամարներ՝ Beneficiary […]

“Էշի տեղ եք դնում …” /վիդեո/

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը քաղաքական քարոզչություն է իրականացնում: Այս մասին “Հենարանին” հայտնում են “Երիտասարդ ընդվզում” շարժումից: Դիտեք տեսանյութը: Տեսանյութը ներկայացնում ենք առանց խմբագրման: Տեսանյութում տեղ գտած անպարկեշտ արտահայտությունների համար հայցում ենք ընթեցողի ներողամտությունը:

Վովան կրկնեց Վանոյին

՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները իշխանության կազմում էական փոփոխությունների չեն տանելու: Սակայն նախագահական ընտրություններն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը ահազանգ է իշխանություններին: ՛՛Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սակայն նախագահական ընտրություններին այդ հինգ հարյուր հազար մարդու ձայնը դեմ էր իշխանություններին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսագուլյանը: […]

Երկու օր առաջ է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ /վիդեո/

Ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇի հիմնադիր Վանո Սիրադեղյանի կինը` Ռուզաննա Տոնոյանը շփվում է ամուսնու նախկին ընկերների ու գործընկերների հետ: Այս դեպքում բարեբախտաբար տեղի չի ունեցել այն, ինչին ականատես ենք լինում սովորաբար: Պաշտոն ունես մարդ ես, պաշտոն չունես` ընդունիր շրջապատիդ  “հրաժարականը”` “առնետավազքի” տեսքով: Համենայն դեպս տիկին Տոնոյանն այդպես է ասում. ”Բարի-դրացիական նորմալ հարաբերություններ են բոլորի հետ, […]

Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 %-ով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել է

Ապրիլի 10-ին ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2014թ. բյուջեի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրին նշեց, որ ԱՄՆ վարչակազմի արտաքին օգնությունը նպաստելու է ԱՄՆ անվտանգության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: Նա շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ Պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6 տոկոսով: Պետք է նշել, որ ներկա բյուջեն առաջարկվում է ԱՄՆ […]

“Ստուգում եմ բացակաների քվեարկությունը”

Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ “Ստուգում եմ բացակաների քվեարկությունը” կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների […]

Տրակտորիստը կտրել է Henaran.am-ի կապը

Հարգելի ընթերցողներ, Henaran.am լրատվական կայքը այսօր վաղ առավոտից չէր գործում` Ինտերնետային կապի պատճառով: Մեր տեղեկություններով վթարվել է կայքի սերվերի ինտերնետային մալուխը: Մեր մասնագետները տեղեկացնում են, որ տրակտորիստը պատահաբար վնասել է մալուխը: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:  

Տարոն Մարգարյանը ծառ տնկեց

Ապրիլի 14-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների,  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական եւ տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հազարավոր երեւանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարեւանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով: Կանաչ […]

“Louis Vuitton”-ին մեղադրում են մարմնավաճառություն քարոզելու մեջ /ֆոտո/

“Louis Vuitton”-ի 2013-14 աշուն-ձմեռ Փարիզում կայացած հավաքածուի ցուցադրության ժամանակ “Love” ամսագրի խմբագիր Քեթի Գրանդը եւ ռեժիսոր Ջեյմս Լիման կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել մոդելների մասնակցությամբ, որում մոդելները ներքնազգեստով եւ վերարկուներով քայլում են մութ փողոցներով, տարբեր սեքսուալ դիրքեր են ընդունում պատերի մոտ, մեքենաներ կանգնեցնում եւ նստում: Հանդիսատեսից շատերի մոտ աղջիկները “գիշերային թիթեռնիկների” հետ են ասոցացվել:  Ֆրանսիական “Liberation” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ