29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմենուհին տրորվեց, Արմենը քիթը ջարդեց… ինչու Րաֆֆին աղոթեց /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը միշտ հավաքական պատասխանատվության կողմնակից է եղել: Ըստ էության շեղվելով Henaran.am-ի հարցից, թե եթե չլինեին իր իսկ խոսքերով` սադրիչները, ովքեր ապրիլի 9-ին Ազատության հրապարակ էին եկել սուլիչներով և պարզապես սադրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, Բաղրամյան 26-ով Ծիծեռնակաբերդ գնալ, ապրիլի 9-ին ինչպիսի կանխամտածված հանգուցալուծում էր սպասվում:

Որպես հարցի շարունակություն Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք` հետադարձ հայացքով ինչպես է գնահատում իր և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միասին աղոթելը և մոմավառությունը: Չէ որ մեղադրանքներ հնչեցին, թե “Վովայի հետ աղոթելը մանկության երազանք չէր”:

“Ժառանգության” առաջնորդը պատասխանեց .”Մարտավարական շեղումներով, զեղումներով հանդերձ մենք ապրիլի 9-ին պայքարը տարանք գիտակցական հաղթանակի: Հիմա էլ “դե ֆակտո”, ապօրինի իշխանությունը լավ վիճակի մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը կարծում է,որ ինքը պարտված է:

Եթե Հայաստանի ոստիկանապետը ինքը որոշեց ինչ-ինչ պարտականությունները կատարելու համար կամ ուրիշ պատճառով անձամբ ներկայանալ` ժամը 2-ին Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում, ապա Բաղրամյանի մուտքի մոտ, եթե ինքը որոշեց միանալ դեպի Ծիծեռնակաբերդ մեր արշավին, ապա դա իր որոշումն էր և իր մասին էր խոսում, իր որակների մասին”:

Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է, որ-ինչ որ մեկը գնացել է, ինչ որ մեկի հետ աղոթելու , ասելով,որ դա բացարձակ սուտ է:

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանն ամբողջությամբ դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ