Ո՞ւմ ի նկատի ունի Զուրաբյանը` իրենց “ընդդիմադիր հորջորջող” ասելով
՛՛Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են փոխելու իրավիճակը երկրում, ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ընտրվելու դեպքում, ըստ ՀԱԿԿ փոխնախագահի` ընդդիմությունը կլուծի հետեւյալ խնդիրները՝ կթուլացնի ռեժիմի հնարավորությունները` վերահսկելու քաղաքական գործընթացները, կեղծելու ընտրությունները, ահաբեկելու քաղաքացիներին: “Նրանց դիրքերը կթուլանան, իշխանությունը քաղաքացուն կվերադարձվի, պետական կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռների […]





































