08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գողական պատգամավորներ չկա՞ն /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան  Պետրոսյանը՝ “ՄԱՊ-ի Ալիկ”, որեւէ հարցով չի դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նույնիսկ այն դեպքում, երբ նրա որդու հետ էր միջադեպ եղել:

Անցած տարվա սեպտեմբերին պատգամավորի որդու` Մակար Պետրոսյանի անունը հոլովվեց երիտասարդների բախման ժամանակ: “Բայց ինչ էր եղել, որ զանգեի, ճշտեք դեպքի հանգամանքները”,-ասաց պատգամավորը:

Վերջինիս չմեկնաբանեց ոստիկանապետի արտահայտությունը` “գողական եք, թե պատգամավոր”: “Ես չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել”,-ասաց :

Չնայած լրագրողների պնդումներին՝ պատգամավորը մնաց իր տեսակետին: “Չեմ լսել, չգիտեմ: Այ էդպես եք անում, գործարար աշխատողին օլիգարխ եք անվանում: Հարցրեք, այն ինչ կարող եմ, ես կպատասխանեմ: Մնում է հարցնեք, թե օպերայում ինչու են արեւածաղիկ վաճառում”,-ասաց պատգամավորը:

Այնուամենայնիվ, խորհրդարանում գողական պատգամավոր կա՞, թե՞ ոչ՝ Պետրոսյանը միանշանակ ասաց՝ ոչ:

Պատգամավորի այլ մտքերը տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ