06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական եւ միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը եւ թուլացնում հայոց պետականությունը: Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական […]

“WikiLeaks”-ը 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել` ամերիկյան դիվանագիտության վերաբերյալ

“WikiLeaks” սկանդալային կայքը հրապարակել է 1973-76-ին ամերիկյան հետախուզական եւ դիվանագիտական ծառայությունների 1.7 մլն փաստաթղթեր: Այդ մասին հաղորդում է “WikiLeaks“-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կայքը: Ասանժի խոսքով` փաստաթղթերը բացահայտում են ԱՄՆ-ի կողմից կատարված մի շարք քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքականության եւ պատմության վրա: Փաստաթղթերից շատերը անձամբ կազմվել են Հենրի Քիսինջերի կողմից կամ հասցեագրվել են նրա անունով: […]

”Արմավիայի” սնանկացման համար կառավարությունն է մեղավոր”

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը կարծում է, որ ”Արմավիայի” սնանկացման համար նախևառաջ մեղավորը կառավարությունն է: Այս մասին նա հայտարարեց “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:  ”Փոխհարաբերությունները ոլորտում օրենսդրությամբ չեն որոշվում, չկա օդային օրենսգիրք, իսկ սրանից տեսնում ենք` ինչպիսի ծանր հետևանքներ ունեցանք: ՛՛Արմավիայի՛՛ խնդիրն այսօր չի սկսվել, դեռ մեկ տարի առաջ նա ասաց, […]

Լավագույն միջոցն անքնության դեմ

Հայտնի է, որ կատվախոտ բույսն օգնում է հաղթահարել անքնությունը: Ինչպես պարզվել է վերջին հետազոտության արդյունքում, ավելի լավ է ոչ թե ներս ընդունել կատվախոտը` կաթիլների կամ դեղահաբի տեսքով, այլ շնչել նրա գոլորշին, տեղեկացնում է “MedikForum”-ը: Դա կաթիլներից 20 անգամ ավելի արագ եւ էֆեկտիվ է ազդում: Բժիշկները խորհուրդ են տալիս կատվախոտն օգտագործել քնելուց առաջ: Յուրաքանչյուր քթանցքով այն անհրաժեշտ է շնչել 3 անգամ` […]

Շարմազանովը անջատեց Փոստանջյանի եւ Փաշինյանի խոսափողերը /վիդեո/

5-րդ  գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանին մասնակցելու համար գրանցվեց 110 պատգամավոր եւ անմիջապես վարման կարգի մասին ձայն խնդերց “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեց բացատրել, թե ով էր նախորդի նիստերին անջատում իր խոսափողը: Պարզաբանմանը միացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազաոնվը, ով Փոստանջյանին բացատրեց կանոնակարգը:  “Մեղավոր է կանոնակարգը, որ ձեզ հնարավորություն չի տալիս […]

Զոհրաբի վթարի փաստով` քրգործ է հարուցվել

Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, քերական գործ է հարուցվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վթարի փաստի առիթով: “Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, “Չերի” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով “Չերի”-ի վարորդը, ուղեւորը, “Օպել Վեկտրա”-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Խնդիրը ինքն է

“Հայաստանում շաքարավազի միակ ներկրողը “ԱլեքսԳրիգ” ընկերությունը չէ”,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց , որ բացի “ԱլեքսԳրիգից” Հայաստան շաքարավազ են ներկրում ևս 5 ընկերություններ. ” Պարզապես “ԱլեքսԳրիգ” ընկերությունը բավականին մեծ ներդրումներ է արել այս ասպարեզում, այդ պատճառով էլ Հայաստան մտնող շաքարավազի 99 տոկոսը այս ընկերությունն է ներկրում: Նորից եմ […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի նախագահի երդմնակալության արարողությանը

Ապրիլի 8-ին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վաղը` ապրիլի 9-ին, Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:    ՀԱՊԿ Ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչություն

Բարի հաճախորդներին արգելել են համբուրվել

Ավստրիական Ինսբրուկ քաղաքի բարերից մեկի սեփականատերն արգելել է բարի հաճախորդներին համբուրվել: Բարի մուտքի մոտ համապատասխան ցուցատախտակ է փակցվել: Սեփականատիրոջ կարծիքով` սիրահարների քնքշանքները շփոթեցնում են այն մարդկանց, ովքեր գալիս են խմելու, ինչպես նաեւ բարի աշխատակազմին եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին, որոնց համար իբր թե տհաճ է դիտել ռոմանտիկ տեսարաններն ավստրիացիների մասնակցությամբ: Իսկ թե արդյոք օտարերկրացիներին թույլատրվում է համբուրվել, նա […]

Է, Օսկանյան, Օսկանյան … նման դեպքերում կարծիք չունի

Դեռեւս պարզ չի “Բարագավաճ Հայաստան” կուսակցության պատգամավորները մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը թե ոչ: Նրանք խուսափում են նաեւ ասել, թե Ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս հարցերի պատասխանները մի քանի լրագրողներ փորձեցին ստանալ Երեւանի ավագանու ընտրություններում  ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանից:“Վաղը կերեւա”,-ասաց նա եւ շտապ հեռացավ: Իսկ ինչպե՞ս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ