Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։ Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։ Հետագայում դրանցից կպատրաստվի պարարտախառնուրդ՝ այգիների մշակման […]





































