Առաջատարը ԲՀԿ-ն է. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորման և նախընտրական հիմնադրամների ծախսերը:
Նա նշեց,որ ընտրական օրենսգիրքով կուսակցությունները իրենց նախընտրական հիմնադրամներից կարող են ծախսել առեվելագույնը 75 միլիոն դրամ: Ըստ նրա, առանձին-առանձին ներկայացրեց, թե ով ինչքան է ծախսել:
Ըստ ԿԸ ներկայացուցչի, բոլոր ընտրություններում ժամանակ էլ կուսակցությունների համար ամենաարդյունավետ միջոցը մնում է ԶԼՄ միջոցներով ներկայանալը:
“Առաջատարը այստեղ ԲՀԿ է 356 96000 դրամ, երկրորդ տեղում ՀՀԿ է 333 68000 դրամ,երրորդ տեղում ՕԵԿ –ը 285 60608 դրամ:
Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ որոշակի պասիվություն է նկատվել դահլիճների վարձակալության ծախսերի հետ կապված: ԿԸՀ-ը քարոզարշավի ընթացում ներկայացրել է անվճար դահլիճների ցանկ, դրանով էլ բացատրվում է դահլիճների վարձակալության պասիվությունը:
Չնայած դրան էլի երեք կուսակցություններ վարձել են դահլիճներ:Այստեղ կրկին ամենաշատ գումարը ծախսել է ԲՀԿ-ը՝ 118 0800 դրամ:Երկրորդ տեղում ՕԵԿ է 696 600 դրամ, երրորդ տեղում ՀՅԴ- է՝ 120 000 դրամ:
Երրորդ ծախսային ուղղությունը գովազդային վահանակներն են՝”Առաքելություն” կուսակցությունը վարձակալել է` 4 գովազդային վահանակ: “Բարև Երևանը”- 18, ՀՅԴ -11,ԲՀԿ-ն 25,ՀԱԿ-ը 56,ՀՀԿ-72
Հաջորդ ծախսային ուղղությունը դա քարոզչական տպագիր նյութերի ձեռքբերումն է:
Այս ծախսային մասում առաջատարը ՀՀԿ- է, հետո ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:
Այս պահի դրությամբ որևէ խախտում չի արձանագրվել:
Ոչ մի կուսակցություն չի գերազանցել օրենսդրությամբ սահմանված չափը: