26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Լեւոնը ճիշտ է. Րաֆֆի Հովհաննիսյան

“Ինքը ճիշտ է ասում, ես համաձայն եմ իր հետ”: Այսօր Սպիտակի գերեզմանատան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհնաննիսյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Հովհաննիսյանը դեռեւս միայն խոսում է, ոչինչ չի անում: “Ես նոր Ալվարդի գերեզմանից իջա եւ եթե դուք հարցնում եք, ես պատասխանում եմ նրա գերեզմանի ներքո, որ Լեւոնը […]

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանին

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 23-ին ”Հաղթանակ” զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի […]

Դա նարնջագույն հեղափոխության տեխնոլոգիաներից մեկն է. Բաբուխանյանը հերքում է

‘’Բնական  է, որ ես չէի կարող այդպես արտահայտվել եւ կես միլիոն մարդու այդպես անվանարկել: Սա տարածել են սադրիչները` արեւմտյան պատվերով գործող ամերիկյան շնիկները’’,-ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հերքում է իրեն վերագրվող արտահայտությունները, որոնք սոցցանցերում լայն քննարկման ու քննադատության են արժանացել: Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի […]

Արտագաղթի համար լավագույն 5 երկրները /ֆոտո/

Մասնագետները ներկայացրել են իմիգրացիոն քաղաքականությամբ լավագույն 5 երկրները, որտեղ անշարժ գույք գնելը հիմնական պայմանն է քաղաքացիություն կամ ժամանակավոր բնակության թուլտվություն ստանալու համար: 1. Կարիբյան ծովի կղզիների վրա գտնվող Սենթ Քիթս եւ Նեւիս պետությունը 2-րդ քաղաքացիություն ստանալու ամենաարագ միջոցն է առաջարկում: 400 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում գնորդը 3-4 ամիս անց քաղաքացիություն է ստանում, […]

Սերժ Սարգսյանը փրկեց երազախաբ եղած Րաֆֆու դեմքը

“Սովորաբար պարտվողներին չեն սիրում: Այն էլ այն դեպքում, երբ պարտվողը իր ձայները հավաքել է մյուս ուժերից: Դա ավելի շատ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, քան Սերժ Սարգսյանին”,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը  տարիներ շարունակ կազմում է 8-10%:  “Եթե նոր ԱԺ ընտրություններ հայտարարվեին, եւ նրան մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը, Րաֆֆի […]

Րաֆֆին հակաօրինական քա՞յլ էր անում

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ հասավ Ապարան քաղաք: Երբ այստեղ նա սկսեց շրջել փողոցով, ոստիկանները սկսեցին բարձրաձայնել, որ իրենք օրենք են խախտում, քանի որ Ապարանի քաղաքապետարանին ոչ ոք չի տեղեկացրել հանրահավաքի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ խոսել ոստիկանների հետ` պարզելու համար, թե որն է հակաօրինական քայլը: Ոստիկանը նշեց, որ սա որեւէ մեկի հրահանգը չէ, այլ […]

Րաֆֆին միայն խոսում է. կմիանա՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը /վիդեո/

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Նախ Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարիք կար ՀՀՇ-ն վերափոխելու ՀԱԿ-ի: “Մի քանի ժամ համագումարի մասնակցում եք, ու ինձ այդ փոփոխությունների մասին ե՞ք հարցնում”,-ասաց ՀԱԿ առաջնորդը: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ծավալվող հետընտրական իրադարձություններին, ապա դա, ըստ ռջին նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել: “Դա […]

ՀՀՇ-ն դառնում է Հայ ազգային կոնգրես կուսակցություն. Լեւոնն է ցրո՞ւմ

Փետրվարի 23-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում  ՀՀՇ  վարչության նախագահ Արամ Մանուկյանը բացատրեց, թե ինչու պետք է Հայոց Համազգային շարժումը վերածվի Հայ ազգային կոնգրես կուսակցության: “Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ մարտահրավերները պահանջում են մեզ վերակազմավորել կուսակցություն: Սա համարձակ քայլ է, որը հնարավորություն կտա դառնալ հզոր մի միություն, ավելի ընդարձակվել, ՀՀՇ-ն […]

Փետրվարի 17-ից 23-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

ՀՀԿ ԳՄ-ն կքննարկի Սամվել Դարբինյանի հարցը

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը հերքում է իր հրաժարականի մասին տարածված տեղեկությունները: Քիչ առաջ Henaran.am-ը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձեց ճշտել` նա իսկապես հրաժարականի դիմում  ներկայացրե՞լ է: Սամվել Դարբինյանը կտրուկ ”ոչ” պատասխանեց եւ անջատեց հեռախոսը, որն անմիջապես անհասանելի դարձավ: Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր.”Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել…Ինձ հասած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ