13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Պապի ապաքաղաքական պարը /վիդեո/

Մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետարանն ու Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Ազատության հրապարակում համերգային ծրագիր էին կազմակերպել այս տարվա շրջանավարտների համար: Հետաքրքիր էր, որ շրջանավարտների հետ պարում էր մի պապիկ: Նա համբուրում էր բոլորին, գարեջուր վայելում եւ թերեւս հիշում դպրոցական տարիները: Պապիկը պարը Henaran.am-ի տեսանյութում:

՛՛Էս ինչ են անում տղերքով՛՛. Ազատության հրապարակով՝ Հյուսիսային պողոտա /վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում 2012-2013թթ. շրջանավարտները պարում էին, Հյուսիսային պողոտայում էլ մի քանի շրջանավարտ պատանի դհոլ-թմբուկների հնչյունների տակ էին պարում: Հայ շրջանավարտ-տղերքի կադրերն՝ առանց մեկնաբանության:

՛՛Ինչու ես իմ դարդ ու ցավերն իրար տալիս՛՛. Վարդան Այվազյանը կորսված սեր ունի՞ /վիդեո/

”Մենք Վերջին զանգին հավաքվեցինք, գնացինք հրապարակ, այն ժամանակ տենց բան չկար, որ մենք մեքենաներով գնանք, ծնողները կամ որևէ մեկը մեքենա տային: Մենք հավաքվեցինք, հետո երեք դասարաններով գնացինք Դիլիջան, այնտեղ նշեցինք: Ով ում գրկեց, ում համբուրեց, այդ մանրամասները երևի թողնեմ, ով ում սեր խոստովանեց”,-Henaran.am-ի հետ ՛՛Վերջին զանգի՛՛ հիշողություններով կիսվեց պատգամավոր Վարդան Այվազյանը: Պատգամավորին գրավում է ներկայիս […]

Այ ցավդ տանեմ … ինչի վրա է կենտրոնացած գյուղնախարարի ՛՛խելքը՛՛ /վիդեո/

Henaran.am-ը գյուղնախարար Սերգո Կարապետյանին խնդրեց մի քանի հիշողություն ներկայացնել իր ՛՛Վերջին զանգից՛՛:  ”Այ ցավդ տանեմ հիմա դրա ժամանակը չէ, ամբողջ խելքս կենտրոնացած է կարկուտի վրա”,-ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

Էմինեմը` “Facebook”-ի դեմ /վիդեո/

Ռեփեր Էմինեմի “Eight Mile Style” ձայնագրման լեյբլը վրդոված է երգչի` “Under the Influence” երգը “Facebook Home”-ի գովազդային հոլովակում օգտագործելու կապակցությամբ: Երգն ամբողջությամբ չէ ներկայացված, սակայն երաժշտության առաջին հնչյուններից հասկանալի է` ինչ երգ է հնչում: Իհարկե, այն այլ տոնայնության մեջ է: Լեյբլի` բացարձակ լսողությամբ աշխատակիցներն ամեն դեպքում մեղադրել են “Facebook”-ին եւ “Wieden+Kennedy” գովազդային ընկերությանը անօրինական գործողությունների մեջ: […]

՛՛Ուրացողը խիղճ չունի ամենևին՛՛ /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բանաստեղծություններ է գրում: Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց ԱԺ-ում ծավալվող իրադարձություններն արթնացնում են արդյոք բանաստեղծ-պատգամավորի մուսան:  Տաճատ Վարդապետյանն ասաց, որ մեր բոլոր պատգամավորներն էլ վերջերս սկսել են ստեղծագործել, մասնավորապես Գալուստ Սահակյանը ստիպված ձեռք է մեկնում խրատական պոեզիային: ԱԺ մթնոլորտը պատգամավորին չի գոհացնում: Նա էլ դիմում է Ջիվանու օգնությանը.” Ուրացողը խիղճ չունի ամենևին՝ չզգալով սպիտակ, […]

Հաճելի պահեր Ազգային ժողովում /վիդեո/

Մայիսի 23-ին Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստում, երբ կիսադատարկ դահլիճում Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը ներկայացնում էր ԿԲ-ի նախորդ տարվա հաշվետվությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը թունդ զրուցում էր ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Դժվար էր լրագրողների օթյակից լսել, թե ինչ են խոսում պատգամավորները: Հետաքրքիրն այստեղ այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը բուռն քննարկման մեջ էին: […]

Հերս ինձ ծեծում էր … պատգամավորի հուշերը /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը շատ լավ է հիշում իր ՛՛Վերջին զանգը՛՛: ”Ոնց չեմ հիշում: Մեր ժամանակ մի քիչ ավելի պարզ էր, հավաքվում էինք ինչ-որ մի տեղ դասարանի էրեխեքով, ուրախանում էինք ու շարժվում էինք Կարապի լիճ լողանալու կամ հրապարակ, կամ և մեկը, և մյուսը ու այդպես մինչև առավոտ”,-Henaran.am-ի հետ զրույցում իր հիշողություններով կիսվեց պատգամավորը: […]

Ներկայացվել է ”Փարաջանով” ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերը

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Սարգսյանը գրառում է արել. ” ”Փարաջանովը` գեղեցիկի սիրահարը” միջազգային կինոնախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմի հայաստանյան պրեմիերան հավանաբար կկայանա ամռանը` ”Ոսկե ծիրան” փառատոնի շրջանակում: Մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, որը սցենարի հեղինակն է, համառեժիսորը և համապրոդյուսերը:  Ֆրանսիական կողմից […]

Գովազդը պետք է համապատասխանի օրենսդրության և ոլորտը կարգավորող Երևանի ավագանու որոշումների պահանջներին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը տեղեկացրել է,  տնտեսվարողների կողմից շենքերի ճակատային հատվածներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ