ՎՊ-ի ընթացակարգային խախտումների հետ համաձայն են
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատ Ասատրյանի խոսքով, կենսաթոշակների եւ նպաստների վճարման օրինականության մասով ՎՊ ստուգումները նոր չեն, դեռ 2010-ից են իրականացվում:
Հաշվետվության մեջ նշվել է, որ բավականին մեծ աշխատանք է իրականացվել, տեղեկատվական շտեմարանն է ներդրվել, 2012 թ. հունիսից զուգահեռ շահագործվում էին հին ու նոր համակարգերը, այս տարի հունիսից բացառապես նոր տեղեկատվական համակարգն է կիրառվում: Կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտումները շարունակվել են այս տարի: Տարեցների եւ երեխաների շուրջօրյա խնամքի մասով ՎՊ-ն ստուգել է 5 գիշերօթիկ, 3 տուն-ինտերնատներ, որտեղ գնումների հետ կապված տարաբնույթ խախտումներ են արձանագրվել՝ կազմակերպություններ, որ մասնակցել են գնումներին նույնիսկ դրա իրավունքը չունենալով:
Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
“Խնամքի կազմակերպություններում մի շարք թերացումներ կան, բայց դրանք օրենսդրական բացերի արդյունք են եւ օրենսդրական փոփոփոխություններ են նախապատրաստվել”,- ասաց նա: