03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավրիլ Լավինն ամուսնացել է /ֆոտո/

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինն ամուսնացել է իր ընտրյալի` “Nickelback” խմբի վոկալիստ Չեդ Քրյուգերի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում:

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել 110 հյուրեր` նրանց հարազատները եւ ընկերները: Նշենք, որ զույգի սիրավեպն սկսել է 2012-ին: Ավրիլ Լավինն ամուսնացել է ոչ թե ավանդական` սպիտակ զգեստով, այլ` սեւ: Քրյուգերը եւս հարսանիքի համար սեւ գույնի կոստյում է ընտրել:

38-ամյա Չեդ Քրյուգերի համար սա առաջին ամուսնությունն էր: Լավինի համար, ով ամուսնուց 10 տարով փոքր է, երկրորդն է: 2009-ին նա բաժանվեց “Sum 41″ խմբի վոկալիստ Դերիկ Ուիբլիից, ում հետ ամուսնացել էր 3 տարի առաջ:

Քրյուգերը Լավինին ամուսնության առաջարկություն էր արել 2012-ի օգոստոսին` Փարիզում, որից հետո էլ զույգը հայտարարեց իրենց առաջիկա հարսանիքի մասին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ