25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահացած տղամարդու դին մեկուկես տարի ընկած է եղել բնակարանում

Ստոկհոլմի ոստիկանությունը տղամարդու դիակ է հայտնաբերել, որը քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանում ընկած է մնացել մոտ մեկուկես տարի:

Դիակն ուղարկվել է փորձաքննության: Ինչպես հայտնել են ոստիկանները, շվեդի մահվան պատճառը պարզել հնարավոր չի եղել, քանի որ դին շատ երկար է մնացել այդպես:

Մահացած շվեդին հայտնաբերել են այն բանից հետո, երբ ոստիկաններին է դիմել դատական հարկահավաքը` բողոքելով, որ տղամարդը չի վճարում հարկերը: Բնակվարձը միայն մեխանիկորեն վճարվել է մահացածի բանկային հաշվից: Ինչպես պարզ է դարձել տղամարդու գնած սննդամթերքների տուփերի վրայի ժամկետներից, նա վերջին անգամ առեւտրի է դուրս եկել 2012-ի փետրվարին:

Ստոկհոլմում կրկին նման մի դեպք տեղի էր ունեցել մայիսին: Այդ ժամանակ բանվորները, որոնք փոխելիս էին եղել խողովակները բազմաբնակարան շենքում, հայտնաբերել էին 50-ամյա տղամարդու դին, որն այնտեղ էր եղել շուրջ 2 տարի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ