23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Գագիկ Բեգլարյանը Ծառուկյանի բարեգործության եւ տրանսպորտի թանկացումից /վիդեո/

Երկու օր առաջ հեռուստատեսությամբ Հանրային խորհրդից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ սեփականատերերը բողոքում են, որ պետք է ուղեվարձը չորս անգամ թանկանա. ես հայտարարում եմ, որ այդ կարգի թանկացում չի լինելու: Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության հրապարկում ներկայացվեցին “Քինգ Դելյուքս ՍՊԸ-ի կողմից ներկրված թվով 19 ավտոբուսները, որոնք […]

Հայաստանի Օմբուդսմենի հակաքայլերը Աուրելիա Գրիգորիուի անբարո վարքագծին

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին եւ Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային այլեւս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով եւ անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի […]

“Քրչի բազար”-ի առևտրականները քաղաքապետարան են հասել բողոքելու

“Քրչի բազար” կոչվող շուկայի տարածքից վտարված առևտրականներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որի արդյունքում պայմանավորվել են ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում հանդիպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության պետի հետ: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամները:

Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել. հարուցվել է քրեական գործ

“Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։Սպիտակի բնակիչ Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ 2013 թվականի հուլիսի 9-ին` ժամը 13-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը  ծեծել է […]

Շտեֆան Ֆյուլեին օլիգարխներից էլ հարցրին

”Սրանք լուրջ բանակցություններ են, որոնք ամիսներ տևեցին, նույնիսկ տարիներ, սա իրավական  փաստաթուղթ է: Այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, այդպես ինչ կա ժողովորդի համար, ինչպես են այս լավ, դրական բաներն ազդելու` դրանց իրականացման միջոցով, թե չէ դրանք կմնան բառեր թղթի վրա”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով հարցին, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության եւ Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին: Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում […]

ԱՄՆ-ը մասնակցում է ՀՀ Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին

ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը եւ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները ներկա են հուլիսի 9-11-ը Երեւանում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովի ավելի քան 100 մասնակիցների շարքում:Միջոցառումը կազմակերպված է աղետների արձագանքման պատրաստվածության բարձր մակարդակի ապահովման միջոցով տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու` ԱՄՆ հանձնառության շրջանակում: Սա իր տեսակով 4-րդ խոշոր վարժանքն է, որում ներգրավված են ԱՄՆ Ցամաքային […]

Բանակի պատվի հետ են խաղում.վերլուծեցին Գորիսյան դեպքերը

Այսօր՝ հուլիս 10-ին “Հենարան” ակումբում կայացած մամուլի ասուլիսում ազատամարտիկ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանը, պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանը, պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը և ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը անդրադարձան “Հարսնաքարի” և Գորիսի դեպքերին: “Ոտնձգությունը համազգեստ հագած մարդու նկատմամբ դատապարտելի է, դա նույնն է, որ դու պետության դեմ ես դուրս գալիս, ես համոզված եմ , […]

Մեծ Բրիտանիան “երեխայի է սպասում”. դեռեւս չծնված թագաժառանգի տիտղոսն արդեն հայտնի է

Բուքինհեմյան պալատը հայտարարել է այն տիտղոսը, որը կշնորհվի արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի ապագա երեխային, որն առաջիկա օրերին լույս աշխարհ կգա: Ինչպես գրում է “The Daily Mail”-ը, եթե երեխան աղջիկ ծնվի, ապա նա կդառնա Քեմբրիջյան արքայադուստր, տղան` Քեմբրիջյան արքայազն: Քեմբրիջյան արքայազնի կամ արքայադստեր տիտղոսը բրիտանական միապետության պատմության մեջ առաջին անգամ կշնորհվի թագավորական ընտանիքի որեւէ […]

FRONTEX-ի հետ համագործակցությունը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության եւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար: Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ