31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Գործազուրկներին նպաստից զրկելու օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

65 կողմ, 11 ձեռնպահ, 27 դեմ քվեարկությամբ այսօր Ազգային ժողովն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված ՛՛Զբաղվածության մասին օրենքը՛՛։ Օրենքով նախատեսվում է, որ գործազրկության 18 000-ական դրամ նպաստներ այլևս չեն վճարվի:   

Նախարարներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան պատգամավորները. Հովիկ Աբրահամյանը կասկածում է

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավարձերի՛՛ մասին օրենքի նախագիծը: Զեկուցող Վաչե Գաբրիելյանին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչով է պայմանվորված, որ նոր համակարգով նախարարներն ավելի շատ աշխատավարձ պետք է ստանան, քան պատգամավորները։ ՛՛Ինչ գումարի է մասին է խոսքը, եթե այդ գործակիցը նախարարի և պատգամավորի հավասարեցվեր իրար՛՛,-հարցրեց ԱԺ նախագահը։ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

Ցավակցել է

Ազգային անվտանգության  խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է.՛՛Խորին ցավակցություն եմ հայտնում հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչության հետևանքով անմեղ մարդկանց մահվան կապակցությամբ: Կատարվել է դաժան չարագործություն, որը ևս մեկ անգամ բոլորիս հիշեցրեց ահաբեկչության անմարդկային էության և այդ հրեշավոր հանցագործության թիկունքում կանգնած մարդկանց խստագույն պատժի ենթարկելու անհրաժեշտության մասին: Խնդրում […]

Գորբաչովը հումորով է ընդունել իր մահվան մասին լուրերը

Հակերները կոտրել էին “Արգումենտի ի ֆակտի” թերթի Twitter-ի միկրոբլոգը՝ հաղորդելով, որ մահացել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը: Թերթը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը: ИТАР-ТАСС-ի թղթակցին հաջողվել է կապվել Գորբաչովի հետ, ով, լսելով իր մահվան մասին լուրը, ծիծաղել է. “Դա արդեն սովորական է դարձել: Ահա ես զբոսնում եմ Մյունհենում, մինչեւ ատամներս զինված”,- կատակել է ԽՍՀՄ նախկին ղեկավարը:

Վարդան Սեդրակյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներ­կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջան­ների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել ՛՛Սիրունյան՛՛ իրավաբանական գրասենյակը: Դատա­րան ներկայացված բողոքի մեջ նշվում է, որ հիշյալ դատավճռով թույլ է տրվել դատական սխալ: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը դատապարտվել Է 14 տար­վա […]

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կանցկացնի

Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն […]

Պուտինի գրասենյակից հայտնում են՝ հոկտեմբերի 24-ին հնարավոր է Մինսկ հրավիրվի Սերժ Սարգսյանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին Մինսկում կկայանա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համատեղ կառույցի գերագույն մարմնի՝ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի անդամակցության հարցը, տեղեկացնում է izvestia.ru-ն:  Եվրասիական տնտեսական միության ձեւավորումն ակնկալվում է մինչեւ 2015-ի հունվար, եւ ըստ Ուշակովի՝ եռյակի ձեւաչափով նիստին կարևորագույն թեմաներից մեկը կդառնա […]

Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Հայաստանի Հանրապետության մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշման նախագիծ ներկայացրեց: Նա նշեց, որ նշված ուսումնասիրության հիման վրա, պետք է իրականացվի նաև կառուցվածքային բարեփոփոխումներ: ՛՛Այս նախագծիծը վերաբերելու է տեղական օդային ընկերոությունների […]

Հայերից մնաց մեկը

Ալմա Աթայում ավարտին է մոտենում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն 69(կգ) քաշային կարգում հանդես եկող Արամ Ամիրխանյանը, ով 1/8-րդ եզրափկիչում հաղթել է մեքսիկացի Մարվին Կաբրերային: Քառորդ եզրափակիչում Ամիրխանյանի մրցակիցն է լինելու Արիսնոիդիս Դեսպաին, ով ներկայացնում է Կուբան:1/8-րդ եզրափակիչում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ՝ Նարեկ Աբգարյանը, պարտվեց […]

Հայաստանցիների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում կոռուպցիան տարարծված է. Gallup

Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին 129 երկրներում անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անց է կացվել ՝ յուրաքանչյուր երկրում մոտ 1000 քաղաքացու հետ անմիջական կամ հեռախոսային հարցազրույցի միջոցով: Համաձայն արդյունքների` երկրներից 108-ում հարցվածների մեծ մասը կոռուպցիան տարածված երևույթ է համարել իրենց պետական համակարգում:  Հայաստանում հարցվածների 74 տոկոսը կարծում է, որ պետական համակարգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ