13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կռանը մտցրել են, ավտոմեքենա է վնասվել.ահազանգ Սայաթ-Նովա 10-ից /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող` բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարությունը արդեն իսկ սկսել է նեղություններ պատճառել բնակիչներին:

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրություն զանգահարեց հարակից շենքի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը.” Ապօրինի կերպով կռան են բերել բակ, բնակիչները չեն կարողանում մուտք ունենալ, փորձում են քանդել ավտոտնակը, որը շենքի հետ կապ չունի և դա արդեն լուրջ ապօրինություն է: Արդեն ոստիկանություն ենք զանգահարել, քանի որ ոչ ճիշտ գործողությունների արդյունքում վնասվել է բակում կայանած մեքենան”:

Շենքերի բնակիչներ փաստաբան Ալբերտ Կանդալյանը տեղեկացրեց, որ հենց իր մեքենան է վնասվել.”Նման նեղ բակում այլ կերպ հնարավոր չէր, պատահար է…”,-պարզաբանեց նա:

Բակի բնակիչները շարունակում են պայքարել, չնայած ըստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի մահապարտների կարիք է զգացվում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ