03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Իշխան Զաքարյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Հրապարակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարեւոր հանգամանքով: Ըստ “Հրապարակ”-ի, այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն […]

Սյունիքի նախկին մարզպետին նախարա՞ր. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին “քաջությունը” չունի, բայց դեռեւս պայքարում է անցյալի “փառքը” վերադարձնելու համար: Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երեւանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ “երես առ երես” տեսնվելու […]

Շինանյութի Սերոժի փողերը չեն տալիս. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, վերջին շրջանում, շինարարական բիզնեսը, ինչպես նաեւ բիզնեսի այլ բազմաթիվ ձեւեր, Հայաստանում սկսել են անկում ապրել: Պատճառը երկրում ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակն է: Թերթի տեղեկություններով՝ այս գործոնով պայմանավորված վատացել են շինանյութի մեծածախ առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի գործերը: Նա մտերիմների շրջանում առիթը բաց չի թողնում դժգոհելու, որ շինարարությամբ զբաղվող […]

Ե ՞րբ է սեքսի համար ամենահարմար ժամանակը

Երբ կնոջ եւ տղամարդու միջեւ նոր են հարաբերություններ սկսվում, դա յուրօրինակ փուլ է: Շատերը մտածում են` ինչպես պահել իրենց, ինչ հագնվել, ինչպես սիրախաղ անել: Սակայն ամենակարեւորը մնում է մեկ հարց` ե՞րբ կարելի է անցնել սեքսի: Արժե զսպե՞լ կրքերը, թե՞ հակառակը` ամբողջությամբ տրվել կրքին: 1. Կարիք չկա անկողին մտնել, եթե դուք հոգեբանորեն լիովին պատրաստ չեք: Այլ կերպ […]

Սեպտեմբերի՞ն

Կառավարությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզպետի համար շրջանառվում է երեք հոգու անուն. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւ տեղեկատվության եւ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, կառավարության համապատասխան տեսչությունները այս օրերին զբաղված են վերջիններիս գործունեությունը ճշտելով, հարցումների միջոցով նաեւ պարզելու սյունեցիների […]

Պատգամավորի աշխատավարձը չի բավարարում. ՀՅԴ-ում համեստ են /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել  Հայաստանում: Արծվիկ Մինասյանն, օրինակ` առաջիկա երկու ամիսներին հանգստանալու է Երևանում և հայրական տանը` Ոսկեթասում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ արտերկիր գնալու համար գումար էլ չկա:  ”Նույնիսկ Դիլիջանն ու Ծաղկաձորը շռայլություն են պատգամավորի աշխատավարձով”,-ասաց: Արմեն Ռուստամյանը ևս Հայաստանում է լինելու: Ասում է` պատգամավորի աշխատավարձը ոչ Հայաստանում նորմալ հանգստի, […]

Գնդապետ Բուդաղյանը գնալու է եղբոր գերեզմանին` “Ավոյի հանդեպ հոգու պարտքը տալու”

Զինվորական հոսպիտալում բուժում անցնող գնդապետ Արտակ Բուդաղյանը հնարավոր է այս շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից: Նրա վիճակը բժիշկները բավարար  են գնահատում: Ինչպես Henaran.am-ի փոխանցեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, հիվանդին նաեւ հետբուժական արձակուրդ է հասնում: Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնդապետը դուրս գրվելուց հետո մեկնելու է Գորիս: “Ասել է, որ Ավոյի գերեզմանն է ուզում տեսնել` […]

Պռոշյանում թեժ է

Հոււլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունում կպայքարի հինգ թեկնածու: Նրանք են “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, “Դելիկտ” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը եւ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Նշենք, որ  Պռոշյանի գյուղապետ, […]

Օլանդը անձամբ է հրահանգել /վիդեո/

Ֆրանսիայում ցեղասպանության ճանաչման նոր բանաձև է մշակվում կրկին Վալերի Բուայեի կողմից: ինչպիսի արձագանք է այն գտել Ֆրանսիայում և ինչպես է դիտարկում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նոր բանաձևի առանձնահատկությունները: “Գործող նախագահ Օլանդի կողմից ստանձվեց այս նախաձեռնությունը, որի շրջանառության մեջ է հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեականացնող օրենքի նախագիծ, սա հստակ նախաձեռնություն է՝ երկրի գերագույն ղեկավարի կողմից և […]

Ռուսաստանում եւ Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման եւ ՀՀ հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջեւ համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ