12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Հայոց Եկեղեցին, հոգեփրկչական իր ծառայությանը համընթաց, շարունակելու է ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում․ Գարեգին Բ

Օգոստոսի 30-ին` 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին: Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ […]

Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսազրույցում անդրադարձել են առաջիկա եռակողմ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: […]

Ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը

Politik.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։   Մենք փորձեցինք կապ հաստատել Քննչական կոմիտեի հետ, սակայն […]

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է ունեցել նրանց հետ։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ եմ ունեցել ՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայանալիք արդեն չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- […]

Սա գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր հիստերիկ ցասումով անընդհատ հարցնում էին, թե ինչու եմ կպած սատարում ՀՀ 3֊րդ նախագահին. Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018թ.-ից հետո սնկի նման տարածվեցին խոսակցություններ Հայաստանի անկախությանը լուրջ չվերաբերվելու մասին… Շշուկների չար լեզուներին հանրությունն որակավորեց որպես “губернист”-ների։   Անկախ քաղաքական ու մարդկային պատկանելիությունից губернизм-ը ենթադրում է. 1. Հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների պղծում՝ տեր ու ծառա տեսլականով։ 2. Հայաստանի անկախության ձեռքբերումների սևացում՝ ինքնանսեմացման ախտով տոգորված։ […]

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.   «Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները եւ քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։ Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։   Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը […]

Փաստորեն հասանք տեղ. մինչեւ պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իշխանավորներն ասում են՝ Արցախի ղեկավարությունից հրավեր չենք ստացել մասնակցելու սեպտեմբերի 2-ի միջոցառումներին :   Փաստորեն հասանք տեղ. մինչեւ պաշտոնական հրավեր չլինի՝ սրանք Արցախ չեն գնում։   Շուտով Ալիեւը Շուշի կհրավիրի թեյ խմելու ու մուղամ լսելու…երեւի խելոք էլ կգնան։ Մեզ բոլորիս հասնում ա…»:

Ինչների՞ս վրա ենք սենց ուրախ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աջ ու ձախ՝ տաշի -տուշի ,քեֆ-ուրախություն ու տենց շարունակ։ Պարզ է, որ լավ է ուրախանալ, քան լացել։   Բայց մի հարց էլի՝ ինչների՞ս վրա ենք սենց ուրախ… Կարո՞ղ է մենք ենք Գանձակն ու Վանն ազատագրել, թե՞՝ թուրքերը ցեղասպանությունն են ճանաչել, Ադրբեջանն էլ՝  Արցախի անկախությունը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ