01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը»․ Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկատվության՝ այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը։

Հատկանշական է, որ այդ օդանավակայանը գտնվում է ՀՀ պետական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 30 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ակնհայտ է, որ նոր օդանավակայանի շահագործումը ավելի է դյուրացնելու ադրբեջանական զորքերի, ռազմական տեխնիկայի տեղաշարժը ՀՀ հարավ-արևելյան սահմանի երկայնքով, միաժամանակ էականորեն ավելացնելու է այդ տարածաշրջանում ադրբեջանական օդուժի՝ այդ թվում ԱԹՍ-ների շարժունակությունը(ավելի մանրամասն՝ տե՛ս հետևյալ գրառումը):

Միևնույն ժամանակ Կովսականի օդանավակայանի շահագործումը Ադրբեջանին հնարավորություն կտա արագացնել իրենց կողմից հորջորջված, այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» բնակեցումը, ինչը լի է անվտանգային և ժողովրդագրական սպառնալիքներիով ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի մարզի համար, հատկապես եթե այն դիտարկենք «ճանապարհների ապաշրջափակման» վտանգավոր գործընթացի համատեքստում։»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ