Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանում հրապարակեցին Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքները ՀՀ երրորդ նախագահին զրպարտելու գործով
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով նիստը: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր. «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվելա, այդ թվում՝ նույն Բադեն Բադենում»: Երրորդ նախագահի պաշտպանական թիմը հայց ներկայացրեց Խաչատուր սուքիասյանի դեմ: […]


































