10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը եւ զարգացնել միջպետական հարաբերությունները: […]

Կոստանյանն իր ու Աղվան Հովեսփյանի ”լարված” հարաբերություններից /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գործող Զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իր և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված են: Շարունակությունը՝ տեսանյութում: 

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին միջոցառման նախապատրաստման և  իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի կետերի կատարողականներն ապահովելու նպատակով մինչ […]

Սոս Սարգսյանը` կհուղարկավորվի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ ”Համազգային” պետական թատրոնում,  վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն […]

2014թ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Բրիտանիայում

2014թ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Մեծ Բրիտանիայում, հայտարարել է Բրիտանիաի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: “ՆԱՏՕ-ն մեր անվտանգության կարեւոր էլեմենտներից է: Բրիտանիան 2014-ին կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը”,- ասել է նա:  

Մենք էստեղից տուն չենք գնա … տրանսպորտի սակագնի վերանայման աշխատանքները մեկնարկեցին

Այսօր ժամը 17-ին Երեւանի քաղաքապետարանում մեկնարկեց տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովի աշխատանքները: Ժամը 16-ից սկսած քաղաքպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ակտիվիստներ: Նրանց նպատակն է զգոնության կոչ անել հանձնաժողովի անդամներին: “Մենք էստեղից տուն չենք գնա, մինչեւ համոզված լինենք, որ տրանսպորտի սակագինը հարյուր դրամից չի անցնելու: Մենք արդեն երկու ամիս պայքարում ենք եւ շարունակելու ենք […]

Վարչապետը ծանոթացել է “Մենթոր Գրաֆիկս” ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել  է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված  «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Ով է լինելու հաջորդ Զինդատախազը /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում 5 խմբակցությունների հետ հանդիպումից հետո ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գործող Զինդատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է հրաժեշտ տալու իր պաշտոնին, արդյոք հետևելու է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի օրինակին՝ համբուրելու է դուռը: ՛՛Ես չեմ պատրաստվում համբուրել՛՛,-ասաց նա: Իսկ ով է լինելու հաջորդ Զինդատախազն ըստ Կոստանյանի, մանրամասները՝ տեսանյութում:

“Բարսելոնան” Եվրոպայի ամենաարդյունավետ ակումբն է

Կատալոնական “Բարսելոնան” եվրոպական նոր մեկնարկած մրցաշրջանում շարունակում է մնալ ամենաարդյունավետ ակումբը: Խերարդո Մարտինոյի գլխավորած ակումբը անցկացրած 6 խաղում խփել է 22 գնդակը՝ միջինը մեկ խաղին բաժին է ընկնում 3,6 գնդակ: “Բարսելոնայից” շատ գնդակ խփել է “Անդերլեխտը” Բելգիայի առաջնությունում:  Բրյուսելյան ակումբը մրցակիցների դարպասը գրավել է 28 անգամ, բայց 8 խաղում : Նրանց միջին արդյունքն է 3,25 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ