08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՀԱԿ նախկին քաղբանտարկյալը՝ Ծառուկյանի կողքին. Ժամանակ

Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյան քաղաքի տոնին գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած էր նաև նախկին քաղբանտրկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել և պարզվեց, որ նրան ներկայիս քաղաքապետ՝ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին: Թերթը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես էր […]

Հակագենդերային մեծ երթին կմասնակցեն հոգեւորականները. Իրավունք

Հոկտեմբերի 16-ին ժամը 11:00 պատրաստվում է մեծ երթ՝ ընդդեմ ՛՛գենդերային՛՛ օրենքի և ՛՛գենդերային՛՛ պարտավորությունների փաթեթի: Ինչի մասին նախաձեռողները նշում են. ՛՛Պահանջում ենք ՀՀ կառավարությունից. -Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին ու նույն նախարարության աշխատակից Լալա Ղազարյանին ենթարկել անպատասխանատվության, նվազագույնը՝ ազատելով զբաղցրած պաշտոններից, Հայաստանի քաղաքացիների շրջանում ապատեղեկատվություն տարածելու, պաշտոնական լիազորություները անցնելու միջոցով քաղաքացիների իրավունքներն ու […]

Ամուսնանում է. Իրատես de facto

Վերջին շրջանում իշխանական էլիտար հարսանիքների պակաս չի զգացվում, վերնախավն էլ իր ողջ շքախմբով շախուշուխ է անում: Այս շաբաթ ևս մի հարսանիք է լինելու, բայց ո՛չ էլիտար, ո՛չ էլ իշխանական: Ամուսնանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դուստրը: Փեսան ևս իշխանության հետ կապ չունի, ինտելեկտուալ, բարեկիրթ երիտասարդ է: Հրավիրյալների ցանկում իշխանական ”շունչ” չկա, լինելու են ՀԱԿ […]

Փոստանջյանի ՛՛խոստովանությունն՛՛ ու Ռուստամյանի քննադատությունը. Իրատես de facto

Թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսեւորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլեւ դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական […]

Թռանք՝ գալիս են. Հայկական ժամանակ

Երեկ այն պահին, երբ ՛՛Ազատագրենք հուշարձանն օլիգարխից՛՛ շարժման կազմակերպված երթը հասավ ՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոցի մոտ, հյուրանոցին հարակից բացօթյա սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ, մի շարք աղմկահարույց գործերի կիզակետում հայտնված Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս տեսնելով մոտեցող երթը, ըստ թերթի, առանց հապաղելու թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացավ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Մեդվեդևը չի ընդունել վարչապետին. Ժողովուրդ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան, մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Փաստորեն, ՀՀ վարչապե­տը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը նրա տեղակալի հետ: Իսկ սա, թերեւս, կարելի է համարել ամոթալի երեւույթ, առավել […]

Մարգարյանը Վոլոչկովայից ավելի լավերին է բերելու. Հրապարակ

Թերթը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Էրեբունի-Երեւան 2795  տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ դրամ, ի՞նչ եք կարծում ծախսերն իմաստ ունե՞ն մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ: -Գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի […]

Ի՞նչ է սպասվում դատական կարգադրիչներին. Հրապարակ

Ըստ թերթի՝ դատական կարգադիիչների գործը կարող է հետաքրքիր ավարտ ունենալ: Թերթի  տեղեկություններով՝ առա­ջիկայում գործով մոտ 2 տասն­յակ մեղադրյալներն ընդունելու են մեղքը, վերականգնելու են պետությանը պատճառած վնասը եւ համաներմամբ ազատ են արձակվելու: Գործն էլ դրանով կփակվի: Վնասի չափն էականո­րեն նվազեցվել է, եւ նախկին 300 միլիոն դրամի փոխարեն այն ներկայումս կազմում է մոտ 60 միլիոն դրամ, որից […]

Արժե դիտել. 3D նկարներն 2000 տարվա պատմություն ունեն /ֆոտո/

Այժմ մեծ տարածում գտած սթրիտ–արտի /փողոցային արվեստ/ տեսակներից մեկը` 3D նկարը, որն արվում է հիմնականում ասֆալտի կամ պատերի վրա, այնքան էլ ժամանակակիցհիմքեր չունի… Հին Հունաստանում երկու նկարիչներ գրազ եկան, թե նրանցից որ մեկի ստեղծագործությունը բնականին ավելի մոտ կստացվի: Նրանք բազմություն հավաքեցին հրապարակում ևբոլորի աչքի առջև ցուցադրեցին իրենց նկարած աշխատանքները: Նրանցից մեկը մի կողմ տարավ ծածկոցը, և երևաց նրա նկարած խաղողի ողկույզը: Տարածքի ծառերի վրայիթռչունները շտապ մոտեցան, որպեսզի ուտեն խաղողը….Նրանք խաբվեցին, քանի որ նկարված խաղողը բնականին շատ մոտ էր:  –Հիմա դու մի կողմ տար ծածկոցը և ցույց տուր նկարածդ,-ասաց նկարիչն իր հակառակորդին: –Չեմ կարող,-պատասխանեց վերջինս,-չէ որ ծածկոցը նկարված է…. Եվ առաջինը ընդունում է իր պարտությունը` ասելով. “Ես խաբեցի թռչունների աչքը, բայց դու խաբեցիր գեղանկարչի աչքը“: Այս դեպքից հետո նմանատիպ նկարներն անվանվում են “խաբողներ”, իսկ նոր ժամանակներում` տրոմպլեյ /ֆրանս.` trompe l’oile-տեսողական խաբկանք/:

Աղը բարձրացնում է կնոջ սեքսուալ ցանկությունը /16+/

Այն, որ աղը վտանգավոր է օրգանիզմի համար, գաղտնիք չէ: Սակայն մինչ դիետոլոգները հորդորում են աղի օգտագործումը հասցնել նվազագույնի, սեքսոլոգները` հակառակը, պնդում են, որ այն օգտակար է: Այսպիսով, գերմանացի գիտնականները պարզել են, որ աղը բարձրացնում է կնոջ սեքսուալ ցանկությունները: Այն կանայք, ովքեր օրական 30 գրամ աղ են օգտագործում, շաբաթվա մեջ 2-6 անգամ սեքսով են զբաղվում: Մինչդեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված