12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամուսնացել է Հիսուսի հետ. դաժան պատմություն

“Անձնական կյանքում երջանկություն չեմ ունեցել, ամուսինս մի տեսակ “բացակա” էր, ոնց ասեմ, չնայած միասին ապրում ենք շուրջ 35 տարի, երկու երեխա ունենք, սակայն դա ոչ մի բան չի ասում, ես երջանիկ համարել եմ, որ մայր եմ եղել, երեխա եմ ծնել, ախր դա բոլորին չի տրված”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց տիկին Ալիսան:

Սակայն ամուսնու անտարբերության ցավը չէ, որ կնոջը բերել է Henaran.am-ի խմբագրություն: Կինը պատմեց իր դառը ու դաժան պատմությունը.

”Աղջիկս… իմ հրաշք աղջիկս է իմ ցավի պատճառը: Ախր չեք պատկերացնում, ինքը մեծատառով Մարդա, ինքը իմ լույսնա: Արատով է ծնվել, բայց ոչ մեկը ընտանիքում 30 տարվա մեջ իրան թույլ չի տվել նրա մասին ասել` ինվալիդ: Դժվար ծննդաբերության արդյունքում ոտքի հետ խնդիր ունի: Ինքը չի կոմպլեքսավորվում, ինքը ազատ մարդա ու արդյունքում իրավաբանական կրթություն ստացավ ”,-պատմեց Ալիսան:

Ալիսայի դուստրը` Մարիան 18 տարեկան հասակում պատահաբար ծանոթանում է մի տղայի հետ, որը “Հիսունականներ” աղանդի հետևորդ էր: Աղջիկը սիրահարվում է և երիտասարդի հանդեպ սերը դառնում է ”մուտքի այցագիր” աղանդ: Տղայի մայրը սակայն ամեն գնով բաժանում է նրանց: “Ձեր հիվանդ աղջիկը ջարդվում է իմ տղայի վրա, ես դեմ եմ, չի կարելի……”,-ասել է տղայի մայրը Ալիսայի քրոջը:

Երիտասարդները բաժանվում են և հուսահատությունը Մարիային տանում է դեպի “Կյանքի խոսք” աղանդ, որից հետո նա կապվում է “Նոր սերունդ” աղանդին:

“Ես ամուսնանում եմ Հիսուսի հետ: Նա ինձ թույլ չի տա ուրիշ մեկին սիրել: Մամ, ինձ հանգիստ թող, սա իմ ընտրությունն է…”,-ասել է աղջիկը մորը:

“Ու դրանից հետո սկսեցին իմ տան դժոխային օրերը, արդեն 10 տարի իմ կյանքը կործանված է, ուզեցի “Կիսաբաց լուսամուտներ գնամ, հետո վախեցա, բա որ աղջիկս իրեն վնասի կամ նրան վնասեն….”:

Շարունակելի … 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ